|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԴԱՀԿ-ն 28 տաքսի է առգրավել18:52 Yerevan | 14:52 GMT | Sunday 7 FebruaryՓետրվարի 3-ին եւ 4-ին ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի ու Հարկադիր կատարման oպերատիվ բաժնի հետ համատեղ խումբը հայտնաբերել եւ առգրավել է «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող, բանկում գրավադրված 28 տրանսպորտային միջոց, որոնք շահագործվում էին երկու տաքսի-սերվիսներում: ԴԱՀԿԾ մամուլի քարտուղարը NEWS.am-ին հայտնել է, որ հարկադիր գործողություններն իրականացվել են 2009 թվականի դեկտեմբերի 22-ին Ավան եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանից ստացված կատարողական թերթիկի հիման վրա հարուցված գործի շրջանակներում: Այն նախատեսում է «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ից հոգուտ Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի բռնագանձել 123 միլիոն դրամ: Նաեւ արգելանք է կիրառվել 6 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում են բնակարաններ եւ առանձնատներ: Հայտնաբերվել են նաեւ 12 տրանսպորտային միջոց, սակայն ոչ սարքին լինելու պատճառով դրանք չեն տեղափոխվել ծառայության տարածք: Արգելանքի տակ գտնվող եւ առգրավված գույքը սահմանված կարգով օտարվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդով: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |