“Zhamanak” Armenian-American Political Daily

Կնստեն կողք կողքի՞

18:42 Yerevan | 14:42 GMT | Sunday 7 February

«Աբովյան» ՔԿՀ մի դատապարտյալ հաղորդում է տվել, որ նույն հիմնարկի տեղամասի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարինե Համբարձումյանը 2009թ. մայիսից «կիսաբաց» ռեժիմի կարգավիճակ տրամադրելու եւ ներկայումս կալանքից վաղաժամկետ ազատելու ու համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար իրենից պահանջում է 23.800 ԱՄՆ դոլար կաշառք: Փետրվարի 4-ին դատապարտյալից 23.800 ԱՄՆ դոլար կաշառքը վերցնելուց հետո Համբարձումյանը փաստով բռնվել եւ բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Բացի այդ, պարզվել է, որ մեկշաբաթյա արձակուրդներ ստանալու համար 2008թ. սեպտեմբերից մինչեւ 2009թ. մայիս դատապարտյալը Կ.Համբարձումյանին տվել է եւս 2.500 ԱՄՆ դոլար կաշառք: Փետրվարի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել նաեւ դատապարտյալի քույրը, որ քրոջը մեկշաբաթյա արձակուրդ տրամադրելու համար 2008թ. սեպտեմբերին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Էդուարդ Հովհաննիսյանին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008թ. նոյեմբերին տեղամասի պետ Կ.Համբարձումյանին` 1.100 ԱՄՆ դոլար կաշառք:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.