“Zhamanak” Armenian-American Political Daily

Իսկ խոճկոր չե՞ն կերել

19:07 Yerevan | 15:07 GMT | Saturday 4 October

Նախօրեին Ս.Սարգսյանի ուղերձը լսելուց հետո ազգընտիրները ուղեւորվել են Հարսնաքար` տոնելու Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահի պաշտոնում «թագադրումը»: Երեկ բրիֆինգի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանին, թե «Հարսնաքարում ի՞նչ եք արել»: «Ամեն ինչ նորմալ էր, վստահեցնում եմ ձեզ», - ի պատասխան հայտարարեց Նիկոյանը: Մեր հարցին, թե «խոճկոր կերե՞լ եք Հարսնաքարում», Սամվել Նիկոյանը չպատասխանեց: Ամեն դեպքում, այդ առթիվ լռում են նաեւ ՀՀ ոստիկանությունն ու դատախազությունը, անգամ` Շոթա Վարդանյանը: «Երիտասարդ խոճկորի» ծնոտներ էլ դեռ չեն հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.