|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ոստիկանապետը խոսքի՞ մարդ է19:04 Yerevan | 15:04 GMT | Saturday 4 October Հոկտեմբերի 2-ին ինքնակոչ նախագահ Սերժիկ Սարգսյանի զեկույցից մեկ-մեկուկես ժամ հետո Հյուսիսային պողոտայում իրենց շեֆի` անպատժելիությանը, ինչպես նաեւ «կանգ առնելուն» վերաբերող հորդորները ականջի ետեւ գցած` ոստիկանները հարձակվեցին քաղաքացիների վրա ու սկսեցին քաշքշել, հրմշտել, բռնություններ գործադրել ոչ միայն քաղաքական զբոսանքի մասնակիցների, այլեւ լրագրողների նկատմամբ` իրենք իսկ խոչընդոտելով ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները: Այս առնչությամբ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանն ասաց, որ երեկ առավոտյան խոսել է ոստիկանապետի հետ. «Ոստիկանապետի հետ պայմանավորվել ենք, որ այսուհետ օրենքի տառի տեսակետից պարտադիր նմանատիպ դեպքերում ոստիկանությունը կզգուշացնի մինչեւ գործողություններ կատարելը, եւ ես խնդրել եմ, որ ոստիկանությունը հրավիրի նաեւ մեր արագ արձագանքման ջոկատի տղաներին, որպեսզի մեզ համար պարզ լինի` ինչ է կատարվում: Երեկ մեր տղաները գնացել են, շատ լարված էր վիճակը, շնորհիվ մեր տղաների այդ բոլորը կանխվեց: ...Ոստիկանապետն ասաց, որ նրա խնդրանքը հետեւյալն է ընդամենը, որ չբղավեն, պատերի վրա չգրեն, մնացածում որեւէ խնդիր չկա»: Լրագրողը հարց ուղղեց. «Բղավելը հասարակական կարգի խախտում է, հրանոթներով հրավառություն անելը` ո՞չ»: «Այսինքն` Ձեր հարցադրումը հետեւյալն է, որ ոստիկանությունը ընտրովի է հարցին վերաբերվում: Սա արդեն դրական չի բնութագրում ոստիկանության գործունեությունը», - գնահատեց Պաշտպանը: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |