“Zhamanak” Armenian-American Political Daily

Թող պայքարեն «սամասուդի» դեմ

19:03 Yerevan | 15:03 GMT | Saturday 4 October

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկվա իր ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի տնօրեն Արթուր Սահակյանի հետ կապված աղմկոտ պատմությանը, որի արդյունքում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) թիկնազորի կողմից դաժան ծեծի ենթարկվելով` սպանվել էր 35-ամյա Անդրանիկ Բաբայանը, ասաց. «Ողբերգություն է ուղղակի, որ մի պատգամավոր, որ նաեւ հայտնի մականուն ունի, իրեն իրավունք է վերապահում իրեն վերագրել ոստիկանական ֆունկցիաներ` անկախ այն բանից, թե պատմությունն ինչ է եղել, անկախ նրանից` մեղավորն ով է եղել, անկախ նրանից` Արթուր Սահակյանն ինչ է արել: Փաստը մնում է փաստ, որ ԱԺ պատգամավորներից մեկը իրեն վերագրել է ոստիկանի ֆունկցիաներ, բայց քանի որ ինքը նման ֆունկցիաներ չունի, նրա արածն ուղղակի սամասուդ է կոչվում` ժողովրդական լեզվով ասած: Կարծում եմ` պիտի պատասխանատվության ենթարկվեն բռնություն գործադրած բոլոր անձինք, եթե նույնիսկ այդ մարդն ԱԺ պատգամավոր է: Տեսեք, թե ինչ անհեթեթ պատճառաբանությամբ ավելի քան 70 մարդ գտնվում են բանտերում: Եվ այս իրավիճակում, երբ պատգամավորներից մեկը կամ նրա թիկնազորը, առաջնորդվելով «ճշտի կանոններով», կարող է այնպիսի բան անել, որը մարդկային զոհով վերջանա` ուղղակի անհանդուրժելի է: Ես կհավատամ իշխանություններին, եթե այս գործով անաչառ քննություն իրականացնեն, եւ եթե պարզվի, որ այդ պատգամավորն իսկապես այդպիսի արարք է թույլ տվել, նա պետք է կալանավորվի, ոնց որ կկալանավորվեր ՀՀ ցանկացած քաղաքացի, ով կաներ նման լկտիություն: Թե չէ` կանցնեն տարիներ, իմ էրեխեքը մեծացած կլինեն, եւ ես նրանց չեմ կարող բացատրել, թե ինչի՞ պիտի ես ելույթ ունենալու համար երկու ամիս նստեմ, իսկ մի հատ Ազգային ժողովի պատգամավոր նույնիսկ 15 րոպե պատասխանատվության չենթարկվի: Եթե ուզում են կրիմինալի դեմ պայքարեն, սա շատ հարմար առիթ է»:

Հ.Մ.

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.