|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԵՀԽ գործադիր վարչության հանդիպումը Գերմանիայում19:02 Yerevan | 15:02 GMT | Saturday 4 OctoberՍեպտեմբերի 21-ից 26-ը Գերմանիայի Լյուբեկ քաղաքում գումարվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության հերթական հանդիպումը Գերմանիայի Բողոքական եկեղեցիների միության հրավերով, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցեց ԵՀԽ գործադիր վարչության անդամ Տ. Վիգեն արք. Այքազյանը: Ժողովի ընթացքում, ի շարս այլ խնդիրների, անդրադարձ եղավ Հնդկաստանում քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ գոյություն ունեցող անհանդուրժողականության դեպքերին եւ ընդունվեց հատուկ հայտարարություն` կոչ անելով Հնդկաստանի կառավարությանը «միջոցներ ձեռնարկել կանխելու համար Օրիսիայի եւ երկրի տարբեր շրջաններում քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնարարքները»: Գործադիր վարչությունն իր մտահոգություն է հայտնել նաեւ Շրի Լանկայի 25-ամյա քաղաքացիական պատերազմի եւ երկրում տեղի ունեցող բռնությունների առիթով: Առանձին հայտարարություններ են ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի 60-ամյակի առիթով: Գործադիր վարչության անդամները հաստատել են ԵՀԽ-ի տարեկան նախահաշիվը եւ երկարաձգել գործող գլխավոր քարտուղարի պայմանագրի ժամկետը մինչ նոր քարտուղարի ընտրությունը: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |