|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քվեարկեք Աշոտ Քալաշյանի օգտին19:33 Yerevan | 15:33 GMT | Friday 3 October Հոկտեմբերի 12-ին Մեղրի քաղաքում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Որպես ընդդիմադիր թեկնածու առաջադրվել է անկուսակցական, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ ԱՇՈՏ ՔԱԼԱՇՅԱՆԸ: Նախապես չկարողանալով ընդհանուր համաձայնության գալ՝ քաղաքապետի թեկնածուներ են առաջադրել «Հանրապետական» կուսակցության, ինչպես նաեւ նույն իշխանական կոալիցիայի մաս կազմող մյուս կուսակցությունները: Աշոտ Քալաշյանը Համաժողովրդական Շարժման ակտիվ մասնակից է, նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, իսկ փետրվարյան շուրջօրյա հանրահավաքների ժամանակ, սեփական դիմումի համաձայն թողնելով զբաղվածության կենտրոնի տնօրենի իր աշխատանքը, ակտիվորեն մասնակցել այդ հանրահավաքներին: Մեղրիի քաղաքապետի ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է համայնքում բարի համբավ վայելող Աշոտ Քալաշյանի թեկնածությունը եւ կոչ անում համայնքի ընտրողներին իրենց ձայնը տալ նրա օգտին: ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ 02.10.2008 Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |