“Zhamanak” Armenian-American Political Daily

Դավաճանության գագաթնակետին էլ հասանք

19:31 Yerevan | 15:31 GMT | Friday 3 October

Վերջերս Թուրքիայի ակտիվությանը` Ղարաբաղի հարցի լուծման նոր դիվանագիտական ֆորմատի առաջարկությանը եւ Կովկասյան անվտանգության եւ համագործակցության ֆորում ստեղծելու նախաձեռնությանը անդրադառնալով` Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Հայաստանը վտանգավոր փուլում է գտնվում, քանի որ գործող ռեժիմի պարագլուխները ընդունել են Թուրքիայի առաջարկությունները. «Եթե միջնորդը Թուրքիան է, միայն բացասական բաներ պիտի սպասենք: Որովհետեւ Թուրքիան, առաջին հերթին, լուծումներ պիտի փորձի պարտադրել Կովկասում` ի շահ իրեն, ի մասնավորի` նաեւ Արցախյան հարցում, հօգուտ իր փոքր եղբոր` Ադրբեջանի:

...Մինչեւ Գյուլի Երեւան ժամանելը Եվրոպայում տեղի են ունեցել գաղտնի հանդիպումներ, բանակցություններ: Գաղտնի` մեր ժողովրդից, բայց ոչ երբեք միջազգային ատյաններից: Իսկ եթե մի բան գաղտնի է արվում, արդեն իսկ վտանգ է պարունակում: Թուրքերը, կարծում եմ, պայման էին դրել, որ Գյուլը կգա Հայաստան մի դեպքում. եթե Հայաստանը Արցախյան հարցում ընդունի ի նպաստ Ադրբեջանի դիրքորոշում: Գլխավոր պայմանը` ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն է եղել: Այդ տեղեկությունը հաստատում է ինքը` Գյուլը, այցից հետո հայտարարելով, թե Հայաստանի իշխանությունները խոստացել են, որ հայկական զորքերը ազատագրված տարածքներից դուրս բերեն: Եվ սա Հայաստանի կողմից մինչեւ այսօր չի հերքվել: ...Կարծես թե այս դավաճանական պահվածքը քիչ էր, դրան էլ ավելացավ եւ Ալիեւին արված առաջարկը` Ղարաբաղում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Սա արդեն զավեշտի եւ դավաճանության գագաթնակետն է»:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.