|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դատարանը սահմանազանց է եղել հերթական անգամ19:30 Yerevan | 15:30 GMT | Friday 3 October ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, երեկ տեղեկացրել էր, որ Երեւանի քրեական դատարանը վերսկսում է Վարդան Ջհանգիրյանի դեմ հարուցված քրգործի վարույթը, որը կասեցվել էր սեպտեմբերի 22-ին, Վարդան Ջհանգիրյանի առողջության վատթարացման պատճառով: Մեզ հետ հեռախոսազրույցում Վարդան Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ իր պաշտպանյալի գործի քննությունը վերսկսելու մասին տեղեկացավ մեզանից եւ դատարանի նշված որոշումը գնահատեց որպես ակնհայտ ապօրինություն: «Եթե Վարդան Ջհանգիրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, դա դեռ չի նշանակում, որ նրա առողջական վիճակը բավարար է դատարան ներկայանալու համար: Բացի այդ, դատարանը պետք է պատշաճ ծանուցեր մեզ այդ մասին ու քանի որ չի ծանուցել, մենք կպահանջենք գործը վերսկսելու մասին որոշումն ու ըստ այդմ կորոշենք մեր հետագա անելիքները: Վարդան Ջհանգիրյանը տառապում է ողնաշարի ծանր հիվանդությամբ, ունի անկողնային բուժման ու մշտական բժշկական հսկողության կարիք: Դատարանի նման վերաբերմունքը կարող է անդրադառնալ իմ պաշտպանյալի հոգեբանության վրա եւ որպես հետեւանք, քայքայել նրա ֆիզիկական առողջությունը», - մեկնաբանեց Վ.Ջհանգիրյանի փաստաբանը: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |