“Zhamanak” Armenian-American Political Daily

Զրուցել են ժողովրդավարության մասին

10:52 Yerevan | 6:52 GMT | Tuesday 8 July

Հուլիսի 6-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ, որը Հայաստանում է գտնվում առաջին պաշտոնական այցով: Պարոն Շվարցենբերգը հայտնի չեխ քաղաքական գործիչ է, երկար տարիներ զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, մի քանի տարի ղեկավարել է Հելսինկյան միջազգային կոմիտեն, ապրել է էմիգրացիայում, համարվում է Վացլավ Հավելի մտերիմ զինակիցներից մեկը (1989թ.-ից): Ուստի բնական է, որ հանդիպման ընթացքում զրույցը հիմնականում ծավալվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ազատությունների եւ հատկապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու շուրջ: Հանդիպումը, որին մասնակցում էր Հայաստանում Չեխիայի դեսպան Իվան Յաստրժաբը, կազմակերպվել էր չեխական կողմի նախաձեռնությամբ:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.