“Zhamanak” Armenian-American Political Daily

Չեն ուղղվում էլի, հո զոռով չի՞

10:41 Yerevan | 6:41 GMT | Tuesday 8 July

Մամուլն արդեն տեղեկացրել է, որ պատժի կրումից պայմանական-վաղաժամկետ ազատման «Վարդաշեն» ՔԿՀ վարչական հանձնաժողովը մերժել է քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի վաղաժամկետ ազատման հարցը` պատճառաբանելով, որ չի ուղղվել: Մեր ձեռքի տակ է մերժման մասին փաստաթուղթը, որը ձեզ կօգնի հասկանալ, թե «չի ուղղվել» ասելով հանձնաժողովը ինչ է հասկանում. «Պատժի վաղաժամկետ կրումից պայմանական-վաղաժամկետ ազատման հարցը մերժել` դատապարտյալների ինքնագործ կազմակերպությունների հիմնարկում կազմակերպվող ինքնագործ միջոցառումներին չմասնակցելու, կատարած հանցագործության համար չզղջալու եւ ուղղված չլինելու պատճառով»: Այսինքն` երեւի թե չի մասնակցել կարուձեւի, քանոնի, ջութակի կամ ասմունքի խմբակների պարապմունքներին: Թե՞...

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.