“Zhamanak” Armenian-American Political Daily

Աջակցենք Համաժողովրդական Շարժմանը

12:50 Yerevan | 8:50 GMT | Saturday 5 July

2008թ. հուլիսի 2-ին ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտա ներխուժած, ապօրինի իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի սադրիչ հարձակումը «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա վկայում է այն, որ Հայաստանում չեն գործում օրենքները, եւ իշխանությունները իրենց գոյությունը ապահովում են ոչ թե ժողովրդանպաստ, այլ բռնության վրա հիմնված հակաօրինական գործունեությամբ:

Ժողովրդի համախմբումը Համաժողովրդական Շարժման շուրջ` խոսուն վկայությունն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքներին եւ գնալու են ժողովրդական իշխանություն ձեւավորելու ուղղությամբ ու չեն ենթարկվելու իշխանությունը զավթած, իր նեղ շահերը հետապնդող խմբին:

Ուստի` դատապարտելով իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի կողմից իրականացված բռնարարքները, կոչ ենք անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել Համաժողովրդական Շարժման կազմակերպած միջոցառումներին` որոնք նպատակաուղղված են Հայաստանում վերահաստատելու ժողովրդավարական կարգերը, ձեւավորելու օրինական իշխանություններ եւ վերջ դնելու օրենքից դուրս գործող նման խմբերի գործունեությունը:

Միաժամանակ կոչ ենք անում սփյուռքում բնակվող բոլոր մեր հայրենակիցներին աջակցել՝ Հայաստանում Համաժողովրդական Շարժման նպատակների իրականացմանը:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՆ-Ի ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.