“Zhamanak” Armenian-American Political Daily

Արման Բաբաջանյանը, հուսանք, շուտով ազատ կարձակվի

12:46 Yerevan | 8:46 GMT | Saturday 5 July

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել վաղաժամկետ ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: Կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Հոլի Քարթները նամակ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` որում կարծիք է հայտնել, որ «մնացած 1, 5 տարին, որը Բաբաջանյանը պետք է անցկացնի անազատության մեջ, համարժեք չեն նրա գործած արարքին», եւ կոչ է արել վերանայել գործը եւ վաղաժամկետ ազատ արձակել դատապարտյալին: «Բաբաջանյանի ազատ արձակումը դրական ուղերձ կլինի թե Հայաստանի միջազգային գործընկերներին, թե Հայաստանի հանրությանը` վկայելով, որ դուք եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մտահոգված եք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ներկայումս Հայաստանում ստեղծված կրիտիկական վիճակով եւ կոնկրետ քայլեր եք ձեռնարկում իրավիճակը շտկելու համար», - ասված է նամակում:

«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը 3, 5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար եւ վաղաժամկետ ազատ արձակվելու` նրա երկու դիմումները մերժվել էին: Ամենայն հավանականությամբ եւ բարեբախտաբար մեր թերթի գլխավոր խմբագիրը վաղաժամկետ ազատ կարձակվի մինչեւ օգոստոս: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ չեղյալ է հայտարարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի` ապրիլի 3-ի որոշումը, ուստի անկախ հանձնաժողովի առաջիկա նիստում պետք է անպայման քննվի նրա` վաղաժամկետ-պայմանական ազատման հարցը: Դատարանը նման որոշում կայացրել է Արման Բաբաջանյանի բողոքի հիման վրա: Քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան, ըստ գործող կարգի, չի կարող մերժել դատարանի որոշումը:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.