|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն12:45 Yerevan | 8:45 GMT | Saturday 5 JulyՀիմնվում է նոր կուսակցություն Հայաստանի իշխանությունները պատրաստվում են իրականացնել հերթական անօրինական գործարքն իրենց խամաճիկների համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը (ՀԱԱԿ) մաս է կազմում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող Համաժողովրդական Շարժմանը, նպատակ ունենալով ջլատել, պառակտել Շարժումը` օրվա իշխանությունները օրինականացնում են փաստացի մեկ մարդու կողմից հրավիրված ՀԱԱԿ, այսպես կոչված, «համագումարը»: Համարժեք գնահատելով այսօրվա իրականությունը եւ բացարձակապես չվստահելով գործող արդարադատության համակարգին, ինչպես նաեւ համոզված լինելով, որ հերթական անգամ «արդարադատությունը» կիրականացնի մի նոր իրավական անհեթեթություն` իշխանությունների կողմից պլանավորված ծրագիրը կյանքի կոչելու համար, մենք` ներքոստորագրյալներս եւ մեզ կողմնակից կուսակցականները, ովքեր կուսակցությունում կազմում են 4041 անդամներ, ընդ որում. 1. Երեւանից` 1633, 2. Արագածոտնի մարզից` 205, 3. Արարատի մարզից` 278, 4. Արմավիրի մարզից` 313, 5. Գեղարքունիքի մարզից` 334, 6. Լոռու մարզից` 24, 7. Կոտայքի մարզից` 672, 8. Շիրակի մարզից` 228, 9. Սյունիքի մարզից` 54, 10. Վայոց ձորի մարզից` 122, 11. Տավուշի մարզից` 178, հայտարարում ենք մեր իսկ կողմից 2004թ. հիմնադրված ՀԱԱԿ-ի շարքերից դուրս գալու եւ Հայաստանի լիբերալ կուսակցություն (ՀԼԿ) հիմնադրելու նախաձեռնության մասին: Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀԱԱԿ անդամների թիվը 2007թ.-ի փետրվարի 7-ին կազմել է 5127 անձ (տես` ՀՀ կուսակցություններ, Տեղեկագիր 2007, էջ 127), իսկ այս պահին՝ 5338: Կուսակցության անդամների տարանջատում, այն է` որ կուսակցականը ում կողմնակիցն է, ՀԱԱԿ-ում հիմնադրման օրվանից համապատասխան ձեւով ֆիքսվել է: Մենք մեզ իրավունք չենք վերապահել հանդես գալ Անտինյանի եւ նրա կողմնակիցների կողմից ներգրավված ՀԱԱԿ 1297 անդամների անունից: ՀԱԱԿ նախագահ, ՀԱԱԿ քաղխորհրդի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան ՀԱԱԿ քաղխորհրդի անդամ Վահրամ Հարությունյան ՀԱԱԿ քաղխորհրդի անդամ Լիլիթ Մակունց ՀԱԱԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Զարգարյան ՀԱԱԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Հարություն Ալեքսանյան ՀԱԱԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Հայկազ Թառլամազյան ՀԱԱԿ վերլուծական կենտրոնի ղեկավար Կամո Մակունց ՀԱԱԿ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Ղազարյան Ինչպես նաեւ մարզերի տարածքային կառույցներից վերը նշված թվով անդամներ 03.07.2008թ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |