|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ինչպես բոլորին10:25 Yerevan | 6:25 GMT | Friday 4 JulyԵրեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է ՀՀՇ վարչության նախագահ, քաղբանտարկյալ Արարատ Զուրաբյանի կալանքի ժամկետը: Դատարանն այդպես էլ որեւէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, թե ինչու պետք է Ա.Զուրաբյանը եւս երկու ամիս անցկացնի անազատության մեջ: ՀՀՇ վարչության նախագահի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նշեց, որ դատախազության միջնորդությունում մասնավորապես նշված է, թե եւս երկու ամիսն անհրաժեշտ է սույն գործով ապացույցներ ձեռք բերելու համար: Ստացվում է, որ ՀՀՇ վարչության նախագահին եւս նախ ձերբակալել են եւ նոր միայն լծվել ապացույցներ գտնելու գործին: Կհաջողվի՞ գտնել այն, ինչ չկա: Ո՞վ գիտի: Սրանցից ամեն բան հավատալու է: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |