|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հանցավոր վարչախմբի ձեռագիրը13:01 Yerevan | 9:01 GMT | Thursday 3 JulyԵրեկ, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածք դրսեւորել, ապաեւ հարձակվել այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցում էին ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ծեծի են ենթարկվել մի քանի քաղաքացի: Վարձու այս քրեականների հարձակման ողջ ընթացքում դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող ոստիկանությունն իրեն պահել է դիտողի դերում` չձեռնարկելով որեւէ համարժեք քայլ, ավելին` հովանավորել է նրանց եւ, ըստ ականատեսների, միջոցներ ձեռնարկել...այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են նկարահանել այդ ամենը: Մենք հայտարարում ենք, որ այս վայրենությունը գործող հանցավոր վարչախմբի ձեռագիրն է, որի նպատակն է ահաբեկել իր դեմ պայքարի ելած հազարավոր քաղաքացիներին, վախեցնել նրանց` մասնակցել հուլիսի 4-ի համահանրապետական հանրահավաքին եւ ինչի համար այն չի խորշում օգտագործել վարձու խուժանին: ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |