|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վայոց Ձորի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական պարոն Հ.Ս.Պալյանին11:53 Yerevan | 7:53 GMT | Wednesday 2 July Քննչական հանձնարարություն ՀՀ քր.դատ. օր-ի 191-րդ հոդվածի կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 02.03.2008թ. ՀՀ քր.օր.-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործն այն մասին, որ 2008թ.-ի փետրվարի 19-ին կայացած` ՀՀ նախագահական ընտրություններում որպես ՀՀ նախագահի թեկնածու ինքնառաջադրված Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ այլոք, չհաշտվելով ընտրություններում կրած պարտության հետ, ընտրությունները կասկածի տակ դնելու, հասարակական լայն զանգվածների մոտ արդյունքների նկատմամբ անվստահություն սերմանելու, հասարակական դժգոհության ու ընդվզումների պատրանք ստեղծելու եւ ընտրություններն ու իշխանություններին վարկաբեկելու նպատակով 2008թ. մարտի 1-ից սկսած Երեւանի քաղաքապետարանի շրջակայքում եւ կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են հրազենի, պայթուցիկ նյութերի եւ այլ հարմարեցված առարկաների գործադրմամբ իրականացված սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ ու իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով: Սույն քրեական գործով անհրաժեշտությունն առաջանալու կապակցությամբ խնդրում եմ հանձնարարել օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել հանրահավաքներին ու զանգվածային անկարգություններին մասնակցած նոր անձանց եւ սեղմ ժամկետում նրանց, ինչպես նաեւ տարբեր օրերի հանրահավաքներին մասնակցած գործով վկաներին եւ Լ.Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերին որպես վկա լրացուցիչ հարցաքննել` հետեւյալ հարցադրումներով. 1. հանրահավաքների ժամանակ ինչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես` որ երկրների, - արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ անկայուն այս իրավիճակը ձեռնտու է հարեւան պետություններին, ինչպես նաեւ այլ գերատեսչություններին, - արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին: 2. Հարցաքննել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի հարեւաններին` հետեւյալ հարցադրումներով. - 20.02.2008թ.-ից մինչեւ 02.03.2008թ. ընկած ժամանակահատվածում հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի գտնվելու վայրի, հանրահավաքներին մասնակցած անձանց կողմից հարեւանների շրջանում միտինգներին ներգրավելու նպատակով քարոզչություն կատարելու մասին, ինչպես նաեւ` ինչպես են նրանք բնութագրվում հարեւանների կողմից, ում հետ են առնչվել նշված ժամանակաշրջանում, ինչ գործողություններ են կատարել, - բնակության վայրերից վերցնել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր, - ստուգել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի դատվածությունը: 3. Անհրաժեշտ է պարզել Լ.Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան: 4. Պարզել` հանրահավաքներին մասնակցած անձինք, ինչպես նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերն ինչ գույք ունեն: 5. Հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի վերաբերյալ ոստիկանության անձնագրային բաժանմունքից հանել քաղաքացու անձնագրի ձեւ 1-ի պատճենը, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել 20.02.2008թ.-ից մինչեւ 03.02.2008թ. ընկած ժամանակահատվածում Վայոց Ձորից Երեւան տանող երթուղային եւ տաքսի ավտոմեքենաների այն վարորդներին, ովքեր հանրահավաքներին մասնակցած անձանց իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են Երեւան, նրանք ում հետ են եղել, ովքեր են վճարել տեղափոխման վարձը եւ որտեղ, ինչ են խոսել հանրահավաքների վերաբերյալ: Քննչական հանձնարարության կատարման արդյունքները ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայություն»: Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա.Գ.Միրզոյան Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |