“Zhamanak” Armenian-American Political Daily

Դրդեցին ինքնաբխման

11:50 Yerevan | 7:50 GMT | Wednesday 2 July

Երեկ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի բողոքի երթ էր ացկացվելու Հյուսիսային պողոտայից մինչեւ Բաղրամյան պողոտա, որին պետք է մասնակցեին մի քանի տասնյակ մարդ` «Հատուկ գունդ» երիտասարդական շարժման անդամները, ՀՀՇ-ի երիտասարդական թեւի ակտիվիստները, «Հիմա»-ի, «Հայոց կանանց» շարժման ներկայացուցիչները: Սակայն հայրենի ոստիկանության համառ ջանքերով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով մի քանի հարյուր մարդ հզոր երթ անցկացրին, ճիշտ է` ոչ դեպի Բաղրամյան պողոտա: Պատճառն այն էր, որ ոստիկանության աշխատակիցները առանձնահատուկ նյարդային էին երեկ, եւ պարզվեց, թե ինչու. Սերժ Սարգսյանը մասնակցում էր դատախազության օրվան նվիրված համերգին Օպերայի շենքում:

Է.Գ.

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.