|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վանատուրում էլ էին տոնում13:54 Yerevan | 9:54 GMT | Saturday 10 May Հաղթանակի օրը տոնեցին նաեւ Վանատուրում: Այստեղ էին եկել նաեւ Հրազդանից եւ մերձակա գյուղերից: Մեծուփոքր, ծեր ու մանուկ երթով գնացին իրենց հաղթանակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դնելու: Հայրենական պատերազմի վետերաններն ու «Սասուն» ջոկատի ազատամարտիկներն իրենց սրտի խոսքն ասացին Հաղթանակի օրվա առթիվ: Հրազդանի քաղաքապետի թեկնածու, վանատուրցի Մեսրոպ Մեսրոպյանը խոսեց Հայրենական եւ Արցախյան պատերազմներում կռված երկու սերունդների անձնազոհության մասին եւ ասաց, որ Արցախյան ազատամարտի հերոսների մի մասը այսօր բանտերում է. «Պետք է պայքարել այնքան, մինչեւ վերջին քաղբանտարկյալը ազատ արձակվի»: Իսկ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը ժողովրդին կոչ արեց քաղաքապետի ընտրություններում իրենց ձայնը տալ Մեսրոպ Մեսրոպյանին: Վանատուրցիները Հաղթանակի տոնը նշեցին ոչ միայն խոսքով: Հրավիրված երգի-պարի խմբերը իրենց ելույթներով ամբողջացրին օրվա շունչը: Վերջում, գյուղացիները իրենք իրենց նվեր մատուցեցին` խնջույքի սեղանների տեսքով: Կ.Հ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |