|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շնորհավորանք14:07 Yerevan | 10:07 GMT | Friday 9 May Պ-ն Ժիրայր Սեֆիլյանին Սիրելի եղբայրս Ժիրայր. ի դեմս քեզ` շնորհավորում եմ բոլոր ազատամարտիկներին եւ ամբողջ հայությանը, ովքեր Աստծո ողորմածությամբ, Հիմնադիր-նախագահ Տեր-Պետրոսյանի իմաստնությամբ եւ ձեր անմնացորդ նվիրմամբ Շուշիի ազատագրման խնկելի օր պարգեւեցիք: Դուք հազար տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ազատագրեցիք, թող որ Պատմական Հայաստանի ընդամենը մեկ նահանգի: Այդ դու՛ք շրջեցիք պարտության սովոր մեր պատմության անիվը: Ձեր այդ ազատագրական ոգին չի մարել եւ այսօր հորդում է անազատությունը չհանդուրժող հարյուր հազարավոր Քաղաքացիների մեջ: Ըստ այդմ` դուք` ազատամարտիկներդ, իրավամբ նաեւ այսօրվա Համաժողովրդական Շարժման հեղինակներից եք: Ցեղի տականքը միշտ էլ լլկել է տեսակի ամենաազնիվ ներկայացուցիչներին. դրա վկայությունն ես դու եւ արգելափակված մեր մյուս եղբայրները: Սակայն Ազատության, Հավասարության եւ Եղբայրության ոգին շուտով կրկին կսավառնի մեր սրբազան երկնքում: Ուժդ, կորովդ, ազնվությունդ անկորուստ, սիրելի ազատարար եղբայր: Ընդհատակից` ջերմագին շնորհավորանքներով` Միքայէլ Հայրապետեան` հայ պահպանողականների անունից 08.05.2008թ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |