|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Զուգահեռներ14:04 Yerevan | 10:04 GMT | Friday 9 May Թուրքական եւ հայկական ներկայիս իշխանությունները շատ ընդհանուր բաներ ունեն: Պատահակա՞ն են այս համընկնումները. մենք չէ, որ պիտի դատենք: Թուրքական իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ բանակցություններին, եթե վերջինս ոչ մի նախապայման չդնի: Խոսքը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին է: Հայկական իշխանությունները պատրաստ են բանակցելու ընդդիմության հետ, եթե վերջինս ոչ մի նախապայման չդնի: Խոսքը այն ընդդիմադիրների հետ բանակցության մասին է, ովքեր դեռեւս ազատության մեջ են: Քննիչներն ու տեղերը չեն բավականացնում բոլորին միանգամից նստացնելու համար: Թուրքական իշխանությունները նստացնում են իրենց այլախոհներին 301 հոդվածով: Հայկական իշխանությունները նստացնում են 300 հոդվածով: Չնայած մեր հոդվածի թիվը մեկով է պակաս, բայց նրա համաձայն` բանտարկության ժամկետը մի քանի տարով ավելի շատ են տալիս: Թուրքական իշխանությունները պնդում են, թե հայերն իրենք են հրահրել տեղահանությունն ու ցեղասպանությունը՝ 1915-ին: Հայկական իշխանությունները պնդում են, թե ընդդիմությունն է հրահրել մարտիմեկյան արյունալի իրադարձությունները: Համընկնումների ցանկը կմեծանա Սերժ Սարգսյանի՝ իշխանությունում մնալու ժամանակին համընթաց: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |