“Zhamanak” Armenian-American Political Daily

Հաղթանակը նշելու ենք «Հաղթանակ» զբոսայգում

13:58 Yerevan | 9:58 GMT | Thursday 8 May

Մայիսի 9-ին լրանում է Հայրենական պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 53-րդ եւ Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձը: Այս երկու հաղթանակները խորհրդանշում են երկու տարբեր սերունդների՝ հանուն ազատության եւ արժանապատվության պայքարելու կամքն ու վճռականությունը: Ազատատենչ ժողովուրդները միայն կարող են հաղթել, եւ դա հայ ժողովուրդն ապացուցել է այս երկու հաղթանակներով:

Մայիսի 9-ին Համաժողովրդական Շարժման մասնակից կուսակցությունների ղեկավարները կայցելեն «Հաղթանակ» զբոսայգի` Անհայտ զինվորի հուշարձանին այցելելու, ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր փառապանծ հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, նոր հաղթանակների մեր կամքը ցուցադրելու համար:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ում համար թանկ է ազատությունը եւ սեփական երկրում արժանապատիվ ապրելու իրավունքը, ժամը 12-ին հավաքվել «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.