|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Անարդարության ճանապարհով դեպի արդարություն10:22 Yerevan | 6:22 GMT | Tuesday 8 July 2008Անի Եղիազարյան Ինչպես գիտենք` արդարությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում, իսկ քանի որ բժշկությունը գնալով զարգանում է, բոլոր հիվանդությունները բուժվում են: Սա, թերեւս, հիշեցման կոչ թող լինի արդարությունը խաթարողների համար: Ներկայիս հիվանդ արդարության պտուղները քաղում ենք բոլորս, ընդ որում ամեն քայլափոխի` անկախ այն բանից, թե դրանք ապօրինի ձերբակալություններ են, անարդար դատավճիռներ, անհիմն սպանություններ, թե նմանատիպ այլ զազրելի երեւույթներ: Փաստ է, սակայն, այն, որ վերջիններիս ամենաանմիջական կրողները հասարակ մարդիկ են, գուցե նաեւ ազգային հերոսներ, բարերարներ եւ շատ այլ բարձր վարկանիշ ունեցող մարդիկ: Արդյունքում` գոռում ենք արդարություն եւ իրագործում անարդարություն: Մեզանում սա մի տեսակ ապրելաոճ է դարձել եւ որոշների կենսակերպ: Մարդիկ սովորել են թաղված մնալ անարդարության ճահճում, մինչդեռ առավել քաղաքակիրթ ժողովուրդների մոտ սա միանշանակ դատապարտելի երեւույթ է, մարդկանց բարոյական իրավունքների անբարոյական խախտում: Իրականում մեր ազգն էլ է ընդվզման փորձեր անում, պարզապես այս դեպքում արժանանում է ամենաքիչը մարտիմեկերի... Մեկը լինի հարցնող` եթե չկա արդարություն, ինչպես կարող է խոսք լինել քաղաքակրթությունից, ժողովրդավարությունից եւ նման այլ մարդասիրական գաղափարախոսություններից, որոնք հաճախ հոգնեցնում են մեր ականջները: Բայց մեր երկրում այս ամենը համատեղվում է եւ շատ վարպետորեն: Դեռ արդարադատության նախարարություն էլ ունենք... Հետաքրքիր է` ինչպես են մեր արդար դատավորները կարողանում անարդար դատեր վարել, մի՞թե դա դեմ չէ իրենց սկզբունքներին, մասնավորապես` մասնագիտական սկզբունքներին: Օ, ոչ, սա մի փոքր նմանվեց գայլի գլխին ավետարան կարդալուն: Խեղճ իմ հայ ժողովուրդ, մի՞թե դու սրան էիր արժանի, չէ՞ որ քո ամբողջ պատմությունը կերտել ես արդար ու ազնիվ ճանապարհով` հաճախ միայն նախանձի առարկա դառնալով թուրքերի, պարսիկների, արաբների ու շատ այլ ազգերի աչքում, բայց արի ու տես, որ 21-րդ դարում դու խաղալիք ես մի քանի ինքնակոչների ձեռքում, որոնք առայժմ ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են քեզ հետ: Բայց ոչինչ, հիվանդ արդարությունն էլ իր դեղատոմսն ունի. դա ժողովրդի աննկուն կամքն ու անկոտրում ոգին է, որը պայքարել է, պայքարում է եւ պայքարելու է մինչեւ վերջ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |