|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Իշխանությունը փորձում է ահաբեկումներով կոտրել Շարժումը»12:21 Yerevan | 8:21 GMT | Saturday 5 July 2008Մարինե Խառատյան Բազմաթիվ վկայություններով` երեկ կրկին արգելվել էր մարզերից քաղաքացիների մուտքը Երեւան. անգամ շատերը աշխատանքի չէին կարողացել գալ, շատերն էլ զարտուղի ճանապարհներով էին մի կերպ Երեւան հասել: Թե ՀՀ Սահմանադրությամբ, թե ԵԽԽՎ բանաձեւերով սահմանվում է, որ պետությունը պետք է ապահովի մարդկանց հանրահավաքների ազատությունը: Փաստն ուշագրավ է հատկապես այն պարագայում, որ մեր իշխանությունն իրեն...ժողովրդավար է հռչակում, ներկայանում է իբրեւ ԵԽԽՎ հայտնի բանաձեւի ուղղությամբ քայլեր կատարած, իսկ երեկ նույնիսկ Երեւանում աշխատողներին թույլ չեն տվել քաղաք գալ: «Ըստ էության` կատարվածը փաստում է, որ ԵԽԽՎ բանաձեւի կատարման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: Ընդհանրապես` նախեւառաջ մեր Սահմանադրությունը պահելու ուղղությամբ պետք է քայլեր արվեին: Իշխանությունը փորձում է ահաբեկումներով կոտրել Շարժումը, բայց մենք բազմիցս ենք ասել, որ այդ մեթոդները հեռանկար չունեն», - երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` շարունակելով. «Նույն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ջանքերն առաջին հերթին պետք է ուղղեր նրան, որ Ադրբեջանի մասին բանաձեւում չարձանագրվեին ոչ հայանպաստ ձեւակերպումները: Փոխարենը` ջանքերն ուղղեին նրան, որ ԵԽԽՎ-ում չամրագրվեին ոչ հայանպաստ ձեւակերպումներ, ամբողջ ջանքն ուղղված էր նրան, որ ԵԽԽՎ բանաձեւում այնպիսի փոփոխություններ մտցվեին, որ հնարավորություն տային իշխանություններին, ըստ էության, չկատարելու բանաձեւի պահանջները` չբացելու «Ա1+»-ը, չարտոնելու հանրահավաքները: Քաղբանտարկյալների մասով ընդհանրապես որեւէ քայլի մասին խոսելն ավելորդ է. երկարացվում են կալանքները, հետաքննության մասով որեւէ հավատ չկա հասարակության մեջ: ԱԺ մարտի 1-ով հանձնաժողովը վստահություն չի ներշնչում»: Գյումրիում կայացած հանրահավաքում Տեր-Պետրոսյանն ասաց` քանի դեռ քաղբանտարկյալներ կան, ժողովուրդը փողոցից տուն չի գնալու: Այս առթիվ ՀԺԿ առաջնորդը ասաց հետեւյալը. «Այո, բողոքի ակցիաները կշարունակվեն, եւ այս առումով մեր մոտեցումը նույնն է. երկխոսությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ազատ արձակվեն քաղբանտարկյալները` մարդիկ, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար: Իսկ բողոքի ակցիաները բնականաբար կշարունակվեն»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |