|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արթնացում9:53 Yerevan | 5:53 GMT | Friday 4 July 2008Վաչե Պետրոսյան Բանտի ընկերներիս Քարացած ջրի գիշերանոցից հարաճուն Սերն է աստղային հոգու Ձուկը արթնացնում: Ծառը անքուն է: Նա գիշերով է ներսը լվանում, Կրակն ու Ջուրը վերածում փայտի, ապա աթոռի, որից կառչում է քայլը առաջին, եւ կամ Երկնահոր տանիքի, որի հացահոտ շնչից ծնվում է Ձկան նշանագիրը.
Ծառը անքուն է: Լարված աչքի պես վիրահատողի ամպրոպն է կախել խոնավ ճակատը հիվանդ քաղաքի թոքերի վրա. Ուր որ է անձրեւ կգա սրբելու աղբածին դասի ավերումները, ակնկալելով թղթից գթասիրտ մի երկու անկեղծ նախադասություն.
Սակայն գրելու արվեստը երբեք չի մտահոգել ստահոդ գողին, նրա կնոջը ու քահանային, որ սքեմի տակ ու դալկության մեջ ծաղկած մոմերի դաշույն է սրում: Սրանք գալիս են ու չքվում` ինչպես քծնողի կաղկանձ, երբ հայտնվում է Մեծիլուսատուն: Ո՞վ է հիշելու գորշությունը սեւ ժամանակների. Ո՞վ է փոխելու ուրախությունը կեղծ հիշողությամբ:
Ծառը արթուն է: Չարենցը չկա: Սակայն արյունոտ տապանի վրա Բաշիբոզունքը հորդորում են ինձ` լինել անկոտրում ինչպես Պոետը եւ խոնարհ ազգի տառապանքներին- Սակայն արյունոտ տապանից անդին համակերության փսլինքը խառնած աստղային հեռվին հերոսացնում են մարդակերներին: Հերոսանում են շքանշանի քորոցի փայլից- Սակայն վիթխարի օձապարանը կհետապնդի նրանց անդադար եւ աճյունների վրա կմիզեն անգամ շները ուրիշ ափերի.
Չարենցը չկա: Ծառը արթուն է: Այդ նա է հոգում գալուստը Ձկան, որի անվան տակ սուրբ տաճարների առաջնորդները երկփեղկ հորինվածք ունեն գլխավեր, շուրթեր` թռիչքի բոցից զրկված: Մինչդեռ աղքատի արքայությունը այնտեղ է, որտեղ միակ վկան է հրածին բարքը` ճակատագիրը` մտքի քաոսից դուրս եկած ափեր բանականության:
Ոտքերի համար հեշտ է, քան գլխի, լքել խաբվածի կարգավիճակը.
Ծառը արթուն է: Ձուկը հրածին. Ես ճանաչեցի արարման պարգեւ, սպանման միջոց սուրը Խալդիի, որ հսկում է Ծառը Կենաց Օրվա: Անագին տեսա, զորությամբ խավարի դաշնահարող փառավորած կարգը Խոսրովի, Վիշապազունք սփռելով Արեւելի երգիչների ճամփին. Եվ Անագի որդուն տեսա` փոթորկածին մտքի Բյուրագնիքը մերժած եւ Արմատը Բառի, ուր հավերժ է ձայնն հանճարի` մեծ պայթյունը Անեզերքի, որից ծաղկեց Արարչության Աղը` Հայը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |