|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ամենա-ամենա-քաղցր...12:37 Yerevan | 8:37 GMT | Thursday 3 July 2008Մարինա Բաղդագյուլյան Երեւանի ամենաքաղցր «կայսրության»` «Գրանդ Քենդի» ընկերության շենքի բակից արդեն անուշ հոտ էր գալիս: Հենց այդտեղ են պատրաստում շոկոլադե կոնֆետները` բատոն, տրյուֆել, գրիլյաժ... Ջեմը կոնֆետի մեջ «մտնելու» առեղծվածը ինձ չի տանջել մանուկ հասակում, բայցեւայնպես` հետաքրքիր էր հետեւել վաֆլիների, չրերի, թռչնի կաթի, գրիլյաժի շոկոլադապատմանը եւ փաթեթավորմանը: Բայց ամենահետաքրքիրը բուն շոկոլադի ստացման գործընթացն էր: «Գրանդ Քենդիի» շոկոլադը պատրաստվում է բացառապես բնական հումքից` Հավանայից ներմուծած կակաոի հատիկավորի վերամշակումից ստացվող կակաոի յուղից, կակաոի լոսածից եւ կակաոի փոշուց: Շոկոլադի արտադրամասում հատուկ ջերմամշակումից հետո կակաոի հատիկը տեսակավորվում է, մաքրվում եւ խողովակներով «գնում» բովվման: Բովվելուց հետո կակաո-հատիկավորի մի մասը վերածվում է կակաո լոսածի, մի մասը` ճզմվում, «դառնում է» կակաոի յուղ: «Յուղազրկված» հումքն էլ մանրացվելուց վերածվում է կակաոի փոշու, որ օգտագործվում է կաթի, պաղպաղակի հետ: Ի դեպ. Հայաստանում, ինչպես եւ Անդրկովկասում, որեւէ այլ ընկերություն չունի կակաո-հատիկավորը վերամշակելու տեխնոլոգիա: Հայաստան են ներմուծվում նաեւ կակաոի յուղի փոխարինիչների հիմքի վրա պատրաստված շոկոլադներ, երբ էժանագին արմավի յուղին ավելացնում են կակաոի փոշի եւ ստանում «հրուշակային ջնարակ»: Եվրոպական երկրներում նման ապրանքը իրավունք չունի շոկոլադ կոչվելու: Շատ տեղական արտադրողներ գնում են հիմնականում Ուկրաինայից ներկրված հրուշակային ջնարակ եւ այն օգտագործում շոկոլադի փոխարեն: Կարելի է դյուրությամբ տարբերել իսկական շոկոլադը կեղծվածից. եթե երկար պահպանելուց կամ սառնարանում պահելուց հետո շոկոլադի երեսին մոխրագույն փոշի է հայտնվում, դա հենց վկայում է, որ քաղցրավենիքը պատրաստված է մաքուր շոկոլադից: Սեպտեմբեր ամսին «Գրանդ Քենդին» իր սպառողներին անակնկալ կմատուցի` վաճառքի կհանվի մեծ համբավ ունեցող, բազմաթիվ առողջարար հատկություններով օժտված մուգ կամ, ինչպես ասում են` «դառը» շոկոլադի սալիկներ, որոնց բաղադրության մեջ կակաո մթերքի պարունակությունը հասնում է 80 տոկոսի: Նաեւ` տրյուֆելի նոր` «ֆրանսիական» տեսականի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Շվեդական մոդելի» էությունըՀայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել... ՔաղաքականԻշխանության քիլերը«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |