“Zhamanak” Armenian-American Political Daily

Հարամ փողը կուտվի՞

11:01 Yerevan | 7:01 GMT | Tuesday 1 July 2008

Կարինե Հարությունյան

Մեկ տարուց ավել է անցել այն օրից, երբ Լոռու մարզի Թումանյան ավանի բնակիչ, Հայրենական պատերազմի հաշմանդամ Վանիչկա Մաղաքյանը հայտնաբերել է, որ իրեն հասանելիք պատվովճարը ստանում են...ուրիշները:

Դստեր` Սոնա Մաղաքյանի պատմելով` յուրացումը կատարվել է «Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ սոցապնախարարության հաշմանդամների եւ տարեցների բաժնի աշխատակից Ջեմմա Բաղդասարյանի գլխավորությամբ»: Որոնումները Սոնային տարել են սոցապնախարարություն: Հոր անվամբ դուրս գրված օգնությունը ստացել են անծանոթ մարդիկ. օգնության դիմումը գրված է եղել անծանոթ ձեռագրով եւ հաստատված` օտարի ստորագրությամբ: Այս կեղծիքների շարքը վավերացվել է իր` Վ.Մաղաքյանի անձնագրի տվյալներով: Ասել են` հայրդ է ստացել նախարարությունից: Իրականում 81-ամյա Վ.Մաղաքյանը անկողնային հիվանդ է: Դիմումը միշտ գրել է դուստրը, ինքը տանը ստացել է օգնությունը: Ինը տարի շարունակ Վ.Մաղաքյանը չի ստացել իր պատվովճարն ու միանվագ օգնությունը: «Խառնվեցին իրար` կեղտերը բացվում են: Երդվեցին, որ կուղղեն», - պատմում է Սոնան: Երդվողներից մեկն էլ եղել է նախարարության վերահսկողության ծառայության պետ Արթուր Եղիազարյանը: Վերջինս ազատամարտիկ է, եւ այդ հանգամանքը վստահություն է ներշնչել Սոնային: Սակայն...

Բանը հասնում է դիվանբաշուն: Գլխավոր դատախազ-Կենտրոնի դատախազության հետաքննչական բաժին-վերաքննիչ դատարան: Մերժել են: «Վերաքննիչի դատավոր Մ.Պետրոսյանը ճչում էր` քո ի՞նչ գործն է, ավելորդ ժամանակ ունե՞ս», - հիշում է Սոնան: Հաջորդ քայլը նամակն էր` ուղղված ՀՀ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանին եւ գլխավոր դատախազությանը: Այս անգամ քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել ոստիկանության հատուկ քննչական վարչության առանձնապես կարեւոր գործերի բաժին: Սակայն. «Արդեն երեք ամիս է` սայլը տեղից չի շարժվում»: Ս.Մաղաքյանին ասել են. «Աշխատակազմի ղեկավարին հանենք` հերիք է»: Իսկ ինքն այլ կարծիքի է. «Ինձ ի՞նչ օգուտ, որ մեկը նստի: Քավության նոխազ են ուզում սարքել ու գործը ավարտված համարել: Ինձ կիլկիները հետաքրքիր չեն, բռնող են` թող ակուլաներին բռնեն: Ասել եմ` բոլոր վերադասներին դատեք: Ես ուզում եմ, որ պատժվեն նրանք, ում գիտությամբ եւ հովանավորությամբ կատարվել են այդ յուրացումները: Եվ ուզում եմ, որ բոլոր տուժածները իրենց հասանելիք գումարը ստանան, հորս նման խաբվածներ շատ կան»:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.