“Zhamanak” Armenian-American Political Daily

ԵՊՀ-ում ընտրություններ են` ծանոթ սցենարով

10:54 Yerevan | 6:54 GMT | Tuesday 1 July 2008

Մարինա Բաղդագյուլյան

Այսօր, ժամը 10-ին ԵՊՀ-ում ընտրություններ են լինելու: Որոշելու են, թե ով պետք է լինի Աշխարհագրության եւ Երկրաբանության ֆակուլտետների դեկանը: Այստեղ ուշագրավը ընտրությունների կայացման փաստը չէ, կայացման «ինչպես»-ի եւ «ինչու»-ի խնդիրն է:

Եթե փորձենք «ինչու»-ին պատասխանել, կարող ենք ասել, որ ԵՊՀ-ում մի օր ինչ-որ մեկի խելքին կարող է փչել միավորել, ասենք, Միջազգային հարաբերությունների եւ Իրավագիտության կամ` Պատմության եւ Բանասիրության ֆակուլտետները եւ` առանց այդ երկու ֆակուլտետների գիտական խորհուրդների որոշման: Ռեկտորատի նիստերից մեկում, երբ քննարկվել է այս երկու ֆակուլտետների միավորման հարցը, հարց է հնչել` «Չէ՞ որ աշխարհագրությունը ավելի լայն եւ բազմակողմանի գիտություն է, եւ միավորումը երկրաբանության հետ խնդիրներ կառաջացնի»: Այդժամ Երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ոտքի է ելնում եւ 70 հոգի պրոֆեսորների, ակադեմիկոսների ներկայությամբ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում` «Աշխարհագրություն գիտություն գոյություն չունի»:

Ի դեպ, միացյալ ֆակուլտետների դեկանի ընտրություններին մասնակցում են երեք թեկնածուներ` Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Աշոտ Խոյեցյանը, Երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը եւ տակավին ասիստենտ Արսեն Գրիգորյանը: Եվ ընտրություններում հաղթելու է 68-ամյա Մարատ Գրիգորյանը: Ես գուշակ չեմ եւ, անկեղծ ասած, այս եզրահանգմանը գալու համար պետք չէր լուրջ վերլուծություններ անել: Ես ընդամենը գիտեմ, որ

ա) «Աշխարհագրությունը գիտություն չէ» «տեսակետը» հովանավորվում է ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի կողմից, ով հատուկ աշխատանքներ է տանում ֆակուլտետների մասնագետների հետ, խոստանում հաջող պաշտպանություններ, խնդիրների լուծումներ:

բ) Մարատ Գրիգորյանը ՀՅԴ կուսակցությունից է:

գ) Մարատ Գրիգորյանը նախընտրական փուլում դասախոսական անձնակազմի մոտ ահ ու սարսափ է տարածել` նշելով իր կուսակցական պատկանելությունը:

դ) Մարատ Գրիգորյանը հիշեցրել է, որ իր եղբայրը ՊԱԿ-ի նախկին աշխատակից Սոկրատ Հովսեփյանն է, ով, ինչպես հայտնի է, իր «ընդվզումը» շատ ամոթալի ձեւերով կարող է արտահայտել` վրաններ զարկելով, հայհոյելով եւ այլն:

Դե, իսկ դեկանի երրորդ թեկնածուն մոտավորապես Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի կամ Վահան Հովհաննիսյանի դերում է` սարքած «այլընտրանք»:

Սա էլ` ընտրությունների կայացման շատ ծանոթ «ինչպես»-ը:

Բայց մի նախազգուշացում` այնուամենայնիվ... Եթե հանկարծ ԵՊՀ-ում էլ դասախոսները հենց վաղը ամաչեն, զզվեն եւ ընդդիմանան վախի, ստրկության մթնոլորտին, պնակալեզությանը, եւ դրա արդյունքում Մարատ Գրիգորյանի հիվանդագին քմահաճույքը չիրագործվի, ապա Սոկրատ Հովսեփյանը ամեն գիշեր վրան է խփելու դասախոսներից մեկի տան առաջ, անիծի ու հայհոյի...

Արխիվ
Վերլուծական

«Շվեդական մոդելի» էությունը

Հայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել...

Քաղաքական

Իշխանության քիլերը

«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.