|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հունիս 29-ին` Վարդավառ. Պայծառակերպություն մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի11:33 Yerevan | 7:33 GMT | Saturday 28 June 2008 Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Թաբոր կոչված լեռան վրա: Քրիստոսի պայծառակերպության մասին պատմում են ավետարանիչները (Մատթ. ԺԷ 1-13, Մարկ. Թ 1-12 եւ Ղուկ. Թ 28-36): Հայ եկեղեցում Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում: Ժողովուրդն այն կոչում է նաեւ Վարդավառ: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, երբ հավատացյալները Սուրբ Պատարագի ավարտին տոնի ավետիսը տանում են իրենց ննջեցյալներին: Նույն օրը եկեղեցիներում եւ շիրիմների վրա կատարվում են հոգեհանգստյան արարողություններ: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարական է տվել թեմակալ առաջնորդներին, որով թեմերի գերեզմանատներում հունիսի 30-ին կլինեն եկեղեցականներ` հոգեհանգստյան արարողություններ կատարելու համար: Տոնը նաեւ աշխարհիկ դրսեւորում ունի: Մանավանդ՝ երեխաների շրջանում: Մաքրվելու խորհուրդը հոգեւորին առնչվելուց առաջ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՕլիմպիադան մեզ վրա թանկ կնստիՇատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր... ՔաղաքականՏեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ... ԱշխարհԼեգիտիմության պակաս են փորձում լրացնելIWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |