“Zhamanak” Armenian-American Political Daily

Գոնե սպորտում փորձենք փայլել...

13:01 Yerevan | 9:01 GMT | Friday 27 June 2008

Անի Եղիազարյան

ուսանողուհի

Վերջերս առիթ ունեցանք զրուցելու 50 կգ քաշային կարգում ըմբշամարտի 2008թ. Հայաստանի չեմպիոն Սարգիս Խաչատրյանի հետ, ով իր սպորտային կարիերան սկսել է «Աշխատանք» մարզադպրոցից, ապա ուսումը շարունակել Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում եւ այժմ էլ ծառայում է ոստիկանության սպորտ վաշտում:

«Չեմպիոն դառնալու, հատկապես միշտ առաջինը լինելու մղումն իմ մեջ եղել է դեռ շատ փոքր հասակից, ու դրա համար պարտական եմ ավագ եղբորս` Նարեկին: Մրցումներիս ժամանակ նա ինձնից ավելի է ոգեւորվում ու երբեմն ինձ թվում է, թե նա պետք է իմ փոխարեն լիներ: Հենց այդ մղումն ու մարզիչիս տքնաջան աշխատանքն էլ իմ հաղթանակների ամենակարեւոր նախապայմաններն են»:

Երբ հարցրի, թե որն է հեշտ` չեմպիոն դառնալը, թե այդ տիտղոսը կրելը, նա պատասխանեց. «Միանշանակ` չեմպիոնի տիտղոսը կրելը ավելի բարդ է, քանի որ այս դեպքում մեծանում է պատասխանատվությունը, ու ոչ միայն իմ անունն է հնչում, այլ նաեւ իմ երկրի»:

Մարզիչ Արմեն Առաքելյանը, ով 6 տարի աշխատում է Սարգիսի հետ, իրենց կարեւորագույն առաքելությունը համարում է այս ամառ Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը պատվով ներկայանալը. «Ընդհանրապես Սարգիսը բարդ մարդ է, բայցեւ` բարդ մարզիկ: Հաճախ նրան դժվար է զսպել, հատկապես պարտության դեպքում նա մի տեսակ անկառավարելի է դառնում: Իհարկե, դա կապված է նաեւ մեր սպորտաձեւին: Այսպիսի դեպքերում մեզ օգնում է մեր հիմնական կարգախոսը` «Ամեն մի պարտություն` նոր հաղթանակի սկիզբ է»: Բայց վստահ կարող եմ ասել, որ Սարգիսի առաջին քայլերն անգամ դեպի մեծ սպորտ շատ խոստումնալից են, եւ մեծ հաջողությունները հեռու չեն»:

Թող Աստծո կամքը ուղղորդի մեր մարզիկին, եւ նա միայն հաղթանակներ բերի մեր երկրին:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.