“Zhamanak” Armenian-American Political Daily

Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում

12:07 Yerevan | 8:07 GMT | Thursday 12 June 2008

Հեղինե Մանուկյան

Դիվանագիտությունը մտքերը թաքցնելու արվեստ է: Թերեւս համաձայնենք` վերհիշելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ով շատ հմտորեն թաքցնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ՀՀ իշխանությունների եւ իր չհնչած մտքերը:

Ավելի ստույգ` երկար-բարակ խոսում էր այդ թեմայով, բայց արդյունքում ոչինչ չէր ասում: Ինչ վերաբերում է ներկայիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ապա նա չի էլ թաքցնում իր դիլետանտությունը ԼՂ հակամարտության եւ, ընդհանրապես, հիմնախնդրի վերաբերյալ, թեեւ էլի խոսում է, բայց նրա գործածած բառակույտն ի ցույց չի դնում ասելիքը: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստացանք երեկ, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո նորանշանակ նախարարը որոշեց պատասխանել լրագրողների հարցերին` կապված Սանկտ Պետերբուրգում վերջերս կայացած Ս.Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման հետ:

«Այսօր խոսքը գնում է լուրջ բանակցությունների մասին, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ բանակցությունները` այն առաջարկների հիման վրա, որոնք արվել էին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Հիշեք, որ վերջին մի քանի ամիսներին ադրբեջանցիները ձեւացնում էին, որ այդպիսի առաջարկներ չկան, բայց արդեն հայտնել են եւ այդ իմաստով բավական դրական հանդիպում էր, գործնական եւ կառուցողական»:

Նախարարն ասաց նաեւ, թե «մենք միշտ կողմ ենք եղել, որ Ղարաբաղը լիակատար մասնակցի բանակցություններին, բայց ասել, որ Ղարաբաղը չի մասնակցել այդ բանակցություններին` սխալ կլինի, որովհետեւ միշտ, երբ համանախագահները եկել են տարածաշրջան, հանդիպել են նաեւ ԼՂՀ ղեկավարության հետ»:

Իսկ հարցին, թե ե՞րբ Ղարաբաղը` որպես կողմ, կմասնակցի բանակցություններին, ԱԳ նախարարը պատասխանեց. «Որքան շուտ` այնքան լավ»: Ե՞րբ մոտավորապես. «Ասացի` ինչքան շուտ` այնքան լավ»` կրկնությունը գիտության մայրն է սկզբունքով ասաց Նալբանդյանը:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.