“Zhamanak” Armenian-American Political Daily

Բողոքի ակցիաները շարունակում են

11:35 Yerevan | 7:35 GMT | Friday 16 May 2008

Բողոքի ակցիաները շարունակում են
«Հետո՞, սրա վերջը ինչ ա լինելու», «Ձեռքներդ հեռու Թեղուտից» պաստառներով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ:

Կառավարության հերթական նիստի օրը այնտեղ էին նաեւ Գլխավոր եւ Հյուսիսային պողոտաների իրենց տներից վտարված բնակիչները, Դալմայի այգիների եւ Քանաքեռավանի հողօգտագործողները, որոնց խնդիրներն առ այսօր լուծված չեն, կառավարությանն ուղղված նամակներն անպատասխան են` չնայած բազմաթիվ խոստումներին: Ի պաշտպանություն Թեղուտի խմբի անդամները ՀՀ կառավարությունից պահանջում են դադարեցնել հանքավայրի տարածքում սկսված շինարարական աշխատանքները, քանի որ այն հսկայական վնաս է հասցնելու շրջակա միջավայրին: «Ըստ էության կրկին տուժելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ շահելու են մի քանի մարդիկ», - լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, Թեղուտի պաշտպանության շարժման անդամ Զարուհի Փոստանջյանը:

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.