|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Խփիր, գնդապետ12:20 Yerevan | 8:20 GMT | Wednesday 14 May 2008Նուշիկ Միքայելյան Խփիր, գնդապետ. Եվ հրամանդ գնդակահարման Թող խիղճ չունենա... Դատապարտյալի պարսպի առաջ Քո ժողովուրդն է սպասում հիմա. Խփիր, գնդապետ, Քեզ պատժող չկա. Քամին խրխնջում ու հոշոտում է Դեմքը մեր ներկա, Եվ հառաչում է մեր նախնու տնկած «Շանթարգել կաղնին», Խփիր, գնդապետ, Քեզ սանձող չկա... Եվ ճակատներից, բյու~ր ճակատներից, Խե~նթ ճակատներից հրդեհված ու լուռ Թող արյուն տեղա... Խփիր, գնդապետ, Մի կանչիր «մեղա»... Քեզ թույլ են տալիս սպանել... խփի~ր... ...Եվ թե կատաղեն, Բորբոքվեն հանկարծ Դատապարտյալներն այս դատաստանից, Թող որ ցլանան, Գլուխ բարձրացնեն, Դուրս գան դարավոր, բայց տաղանդավոր Այս խեղճությունից... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |