“Zhamanak” Armenian-American Political Daily

Երեք պարտադիր քայլ, որոնցից յուրաքանչյուրը եւ բոլորը մեկտեղ` փորձաքար են

12:55 Yerevan | 8:55 GMT | Saturday 10 May 2008

Անցյալ-ներկա-ապագա եռամիասնությունն անքակտելի է, սակայն դրա յուրաքանչյուր հատվածն էլ կարեւոր ու արժեքավոր է` այլապես միասնություն չի լինի: Մարդը կկորչի: Թե իր անհատականությամբ, թե իր կոչումով, թե առաքելությամբ:

«Ս.Սարգսյան» ծածկանունով Ռ.Քոչարյանի որպես նախագահ պաշտոնավարելու երրորդ ժամկետը` անկախ բառախոսքային տարբեր ձեւակերպումներից, կշարունակվի այնքան, քանի դեռ Ս.Սարգսյանը չի արել պարտադիր եւ անհրաժեշտ երեք քայլերը:

Առաջին քայլը. անհրաժեշտ է ազատ արձակել Արմեն Սարգսյանին. անկախ այդ որոշման ձեւից (նոր, բայց անաչառ դատավարություն` որ անվերապահորեն կապացուցի նրա անմեղությունը, իրադրության փոփոխման պատճառով, համաներմամբ կամ էլ ներումով)` մեկ է. ինքը դրանով պետք է ցույց տա, որ օդից չի ընկել, որ հիշում է իր երեկվա օրն ու իր արմատները:

Ու բոլորը կհարգեն իր այդ որոշումը: Հիշողություն չունեցողի հետ ոչ ոք ոչ օրվա, ոչ էլ գալիքի հույս չի կապում:

Երկրորդ քայլը. պետք է ազատ արձակի նոր եւ հին քաղբանտարկյալներին` Արման Բաբաջանյանից սկսած, որով ցույց կտա, որ էսօրվա տերն ինքն է եւ տարբեր ֆոբիաներ ու սարսափներ չունի այս կամ այն ընդդիմադիր գործչից, որի միակ զենքն իր գաղափարներն են, համոզմունքները, սկզբունքները: Սրանով ցույց կտա, որ ինքը ոչ միայն չի վախենում, այլեւ իրեն է ճշմարիտ համարում եւ պատրաստ է բանավիճել ցանկացածի հետ` հավասարը հավասարի պես եւ հաղթել այդ բանավեճում:

Երրորդ քայլը. պետք է դառնա բոլոր նրանց նախագահը, ով իրեն չի ընտրել: Ինչպե՞ս... Դե, գիտեք ինչ, էդ էլ արդեն թող ինքը մտածի ու որոշի՝ ես հո Թերեզ Մամը չեմ. եթե ուզում է ցույց տալ, որ վաղվա օրվա տերն էլ է ինքը:

Թե առաջին հայացքից, թե երկրորդ, թե խորքով` մեծ բաներ չեն այդ քայլերը. պարզապես դրանց անհրաժեշտության գիտակցումն է պետք եւ կատարելու կամքը: Կարողությունը, ոնց որ թե, կա:

Թերահավատներին ու եզը վեր քաշող, տակը հորթ ման եկողներին միանգամից հանգստացնեմ. սրանք «կտեր» չեն: Խորը որ մտածեք` կհասկանաք, որ ամենաստույգ եւ արդյունք ապահովող քայլերն են, որոնք կարող են իրավիճակ փոխել: Եվ ոչ մի քայլն էլ, մեղմ ասած, իմ անձնական շահագրգռությամբ չէ պայմանավորված:

Զորօրինակ երկրորդ քայլը: Ինչքան շատ նկար դնեմ երկրորդ էջում` էնքան խմբագրականը քիչ կգրեմ, ուրեմն` ինձ էդ քաղբանտարկյալներին բաց թողնելը վնաս է միայն... Փաստորեն:

...Այլապես ամեն ինչը շատ է հիշեցնում «Չախչախ թագավորը» հեքիաթը, երբ, ինչպես հուսով եմ` հիշեցիք, խոսքերով վերջինս ամեն ինչ ուներ, իսկ իրականում չուներ ոչինչ:

Ինչպես էսօրվանները:

Որովհետեւ հիմա միայն մի բան են ասում.

- Լեւոնը երբ է գալու` աչքներս բացվի:

Սրանց հախից Վանոն կգա:

Վազգենը որ լիներ, բա~...

Բա:

Արխիվ
Վերլուծական

Վրաստան. դինամիկ զարգացող երկիր

Հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում...

Քաղաքական

Պաշտպանը պաշտպանի կարիք է զգում

«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»...

Աշխարհ

Դիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներին

Երեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.