“Zhamanak” Armenian-American Political Daily

Հացադուլ Սբ.«Հալիվոր պապի» հովանու տակ

12:51 Yerevan | 8:51 GMT | Saturday 10 May 2008

Գագիկ Աբգարյան

Ձորակապն էլ միացավ: Ասում եմ միացավ ու խիղճս տանջում է: Ձորակապը վաղուց էր «միացած»: Էդ մենք եկանք ու միացանք նրա մեծ «լարմանը»:

Ձորակապն էն գյուղն է, որտեղ անգամ մի հոգի չի գտնվել, որ Քոչարյանի օգտին աշխատի, լցոնումներ անի: Ու քանի որ չի եղել այդ մեկը, այնպես` համոզմունքից ելնելով, ոչ ոք նրա օգտին չի քվեարկել: Ընդհակառակը, 10 տարի անընդհատ, համոզմունքից ելնելով ձորակապցին նրան ձայն չի տվել: 10 տարի անընդհատ Ձորակապում Քոչարյանը 0 ձայն է հավաքել: Իսկ սա նշանակում է, որ ձորակապցին դեռ 10 տարի առաջ է ապստամբության դրոշ պարզել մոնղոլ-թաթարական բռնակալության նմանվող մեր իրականության դեմ, բայց այդ ամբողջ ընթացքում մենք նրան մենակ էինք թողել: Հիմա միացել ենք: Մինչեւ հաղթանակ ու դրանից հետո էլ:

Երեկ լուր ստացանք, որ ձորակապցիները նստում են հացադուլի: Չուրախացանք, որ տասնյակներով մարդիկ ինքնակամ իրենց ենթարկում են տանջանքի: Տխրեցինք, որ տասնյակներով մարդիկ ստիպված իրենց ենթարկում են տանջանքի: Տխրեցինք, բայց ուրախացանք, իսկ ուրախացանք, որովհետեւ տեսնում ենք, որ էս երկիրը` երկիր սարքելու համար պատրաստ կանգնած այսքան շատ մարդ ունենք: Իսկ նրանք իրոք շատ են: «Ես ինքս խնդրել եմ բոլոր իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին, որ առաժմ ձեռնպահ մնան այդ քայլից: Այսօր մենակ ես եմ սկսում հացադուլ, եւ ընթացքը ցույց կտա, ու եթե պետք լինի` նրանք կմիանան ակցիային», - ասում է Սեւակ Սաղաթելյանը` քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի որդին: Թե քանի՞ հոգի կնստեն` դժվարացավ ասել, որովհետեւ, ըստ նրա, ցանկացողները շատ-շատ են, եւ անկախ նրանից, միացողները շա՞տ կլինեն, թե՞ ոչ, միեւնույնն է, նրանց աջակցությունը Սեւակը զգում է. «Նրանք միշտ իմ կողքին են, մեր գյուղը միասնական գյուղ է, եւ ես ուրախ ու երջանիկ եմ, որ ձորակապցի եմ, որ ծնվել եմ այս գյուղում»: Նա դեռ պատկան մարմիններին չի տեղեկացրել իր սկսած ակցիայի մասին, ուստի խնդրում է, որ նրանք ի գիտություն ընդունեն մամուլի հրապարակումները: Մենք տեղեկություն ունեինք, որ հացադուլ հայտարարողների մեջ նաեւ կանայք կան. «Ես մի բան կասեմ. Ձորակապ գյուղում դեռ տղամարդիկ չեն մեռել, որ կանայք իրենց տունուտեղը մոռացած հացադուլ անեն: Նրանք պատրաստ են, բայց տղամարդիկ թասիբ ունեն, թող մեր կանայք մեզանից առաջ չընկնեն: Մենք մեր ասելիքը կասենք, եթե հաջողության չհասնենք, թող նոր նրանք ոտքի կանգնեն», - ասաց Սեւակը: Հացադուլ հայտարարելով` նա միայն մի պահանջ է առաջադրել` ազատ արձակել քաղբանտարկյալներին. «Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյաններին ու մեր մյուս ընկերներին, որոնց անունները բոլորս էլ կարող ենք մեկ-մեկ թվարկել»:

Չնայած Սեւակի անհամաձայնությանը, հացադուլ սկսելու պատրաստակամության մասին շատերը հայտարարեցին, եւ միայն վաղը կպարզվի, թե ի վերջո քանի՞ հոգի հացադուլ սկսեցին:

Շիրակի մարզի Ձորակապ գյուղի Սուրբ «Հալիվոր պապ» կոչվող մատուռի կողքի փոքրիկ վրանում հացադուլ է սկսվել:

Արխիվ
Վերլուծական

Վրաստան. դինամիկ զարգացող երկիր

Հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում...

Քաղաքական

Պաշտպանը պաշտպանի կարիք է զգում

«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»...

Աշխարհ

Դիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներին

Երեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.