|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Բերդի պուծյովկա» ոչ ոք չստացավ12:50 Yerevan | 8:50 GMT | Saturday 10 May 2008Էմմա Գաբրիելյան «Բերդի պուծյովկա: Չկասկածելով Ձեր քաջասրտությանը` սիրով հրավիրում ենք բռնապետությունը խարխլող համերգի»: Այսպիսի հրավեր էին պատրաստել երեկ «Հիմա» երիտասարդական շարժման անդամները իրենց ակցիայի համար, որը դիտելու ու ունկնդրելու նպատակով Հյուսիսային պողոտայում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել` չնայած բավական անբարենպաստ եղանակին: «Քաղաքական զբոսանքի» եկածները ծափերով դիմավորեցին ժամը 19-ին երաժշտական գործիքներով` կիթառներով, ակորդեոնով ու թմբուկով «Հյուսիսային» շտապող «Հիմա»-ի երիտասարդներին: «Հյուսիսայինում» երեք-չորս ոստիկան կար: Երտասարդները տեղադրեցին իրենց երաժշտական գործիքները, եւ քիչ անց սկսվեց համերգը: Երիտասարդների երգացանկում էին հայերենով, ռուսերենով նաեւ անգլերենով երգեր, գերակշռում էին ազատությունը գովերգող երգերը: Երիտասարդները երկու-երեք երգ էին ընդամենը կատարել, երբ «Հյուսիսայինում» հայտնվեց ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը, ով բարձրացավ նվագողների մոտ, փորձում էր համոզել դադարեցնել համերգը: Տեսնելով Վ.Օսիպյանին` «քաղաքական զբոսանքի» մասնակից կանայք անմիջապես բարձրացան երիտասարդներին շրջապատեցին եւ զայրացած սկսեցին բղավել. «Տոն օր է, ջահելները ուրախացնում են մեզ... Հանրահավաք չեք թույլ տալիս, սա՞ էլ պետք է քաղաքապետարանը թույլ տա: Օպերայում ում ասես թողնում եք համերգներ տան...»: Հավաքված բազմությունը սուլում էր` մի քանի րոպե համերգի դադարեցման համար, մարդիկ սկսեցին վանկարկել. «Ազատ, անկախ Հայաստան»: Վ.Օսիպյանի եւ երիտասարդների միջեւ «բանակցությունները» անպտուղ անցան` երիտասարդները չզիջեցին դիրքերը, համերգը շարունակվեց, Վ.Օսիպյանն էլ գնաց իրադրությունը զեկուցելու «Հյուսիսային» ժամանած ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին (Բազազ), սակայն քիչ անց նրանք հեռացան «Հյուսիսայինից»: Համերգը շարունակվում էր, երբ Հյուսիսային պողոտայում գտնվող «Շանզ Էլիզե» դիսկոտեկի աշխատակիցները որոշեցին «խլացնել» երիտասարդների երգերի հնչյունները` բարձր ձայնով պարային երաժշտություն միացնելով: Սակայն սա էլ չընկճեց երիտասարդներին, նրանք շարունակեցին համերգը, իսկ հավաքվածները սկսեցին ուժգին` «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հիմա, հիմա» եւ իհարկե` «Լեւոն` նախագահ» վանկարկել, ինչպես նաեւ ավելի բարձր ձայնակցել երիտասարդներին: Երգացանկում արդեն հայրենասիրական երգեր էին` «Արդյոք ովքե՞ր են», «Արաբոն» եւ «Զարթնիր լաոն», որն ի դեպ, իմպրովիզի ենթարկվեց` «Զարթնիր Լեւոն, մեռնիմ քզի»: Մի քանի րոպե անց դիսկոտեկի հնչյունները խլացան ու մարեցին, համերգը ավարտվեց, մարդիկ հեռացան «Հյուսիսայինից» բարձր տրամադրությամբ: «Բերդի պուծյովկա» էլ ոչ ոք չստացավ... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՎրաստան. դինամիկ զարգացող երկիրՀարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում... ՔաղաքականՊաշտպանը պաշտպանի կարիք է զգում«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»... ԱշխարհԴիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներինԵրեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |