|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայ Ազգային Կոնգրեսը` հաղթանակի գրավական12:47 Yerevan | 8:47 GMT | Saturday 10 May 2008Գայանե ՄարտիրոսյանԿանայք հանուն խաղաղության հ/կ նախագահ Նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը օրակարգային եւ առաջնային հարց է: Առաջին հայացքից թվում է, թե պահանջվում է միայն քաղաքական կամք, սակայն խնդիրն ավելի պարզ է, քան թվում է: Եթե Ազգային ժողովը չի ներկայացնում հասարակությանը եւ ժողովրդին, այսինքն` լեգիտիմ չէ, եթե ապրիլի 9-ի սեւ օրը` զինվորների պաշարման մեջ անհավատին հատուկ երդմնազանցության օրն անգամ ապացուցում է, որ չի արտահայտում հասարակության իղձերը, ապա դատարկ հույսեր փայփայելու կարիք չկա, թե այսպես կոչված` «քաղաքական ճգնաժամը» կարելի է հաղթահարել հասարակական թափանցիկ երկխոսության ճանապարհով: Սա իմիտացիա է, անհաջող փորձ` աշխարհի երեսին թոզ փչելու իբրեւ ժողովրդավար երկիր ենք: Հասարակության վստահությունը շահելու ոչ մի շանս չունի ներկա վարչախումբը: Առավել եւս` հարյուրից ավելի քաղկալանավորների բեռան տակ, մի քանի տասնյակ հետապնդվող քաղաքական գործիչների օրեցօր սաստկացող ճնշման եւ վերջապես` ժողովրդի անափ դժգոհության ու ատելության սահմանն անցած արհամարհանքի տակ, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ոչ նվազ ընտրակեղծիքներով կազմավորված ԱԺ-ի կոալիցիոն մեծամասնությունը չեն դիմանա: Այս պարզ ճշմարտությունը հասկանալով` հուսահատությունից դրդված նրանք արդեն իսկ պատրաստվում են արտահերթ ընտրությունների: Ազգային-ազատագրական պայքարը մայիսի 2-ից թեւակոխել է նոր փուլ: Գիտակցելով վերակազմակերպման անհրաժեշտությունը` ենթադրվում է առավել համակարգված եւ պատասխանատու մոտեցում մեր ազգային խնդիրների գրագետ ու ճիշտ լուծմանը: Ժողովուրդը, ինչպես միշտ, լավ գիտի իր միջի հիվանդին, ավելի ճիշտ` հիվանդության օջախը: Մի բան հաստատ է` բուն հիվանդությունը՝ ստրկությամբ շղարշված անիմանալիի վախը հանրության մոտ բժշկված է: 98-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ խաղաղության կուսակցությամբ, իսկ տեղը եկավ պատերազմի կուսակցությունը: Այո՛, այսօր նույնի ճիշտ հակառակն է. գնում է պատերազմի կուսակցությունը, իսկ տեղը գալիս է խաղաղության կուսակցությունը: Խաղաղության կուսակցությունը արդարներինն է: Արդարները ճիշտ են, արդարները` հաղթող: Գանդին հաղթողն է, Մանդելան հաղթողն է, եւ ուրեմն մենք նույնպես հաղթողն ենք: Մեր հաղթանակի փաստի հետ հաշտվելու ու չհասկացվածության պատի բարդույթից ազատվելու են ե՛ւ Ս.Սարգսյանը, ե՛ւ կեղծ կոալիցիան, ե՛ւ իհարկե` նրանց հետ աշխատելու հույս ունեցող` մյուս քծնողները եւ քցվողները: Պետության թուլացումը եւ այն ահագնացող ու մշտական սպառնալիքի, պատերազմի վտանգի տակ պահելը անհանդուրժելի է: Ոչ ոք դա չի ների անգամ հազար տարի հետո: Թերի միջոցներով անհնար է ու բացառված շտկել այս իրավիճակը: Աշխարհին ու ժողովրդավարությանը խաբել հնարավոր չէ: Պարզից էլ պարզ է. գործող ոչ լեգիտիմ իշխանությունը ոչ մի կերպ չի կարող լուծել երկրում ահագնացած խնդիրները, քանի որ անհրաժեշտ լծակներ եւ ռեսուրսներ չունի: Ուրեմն, օր առաջ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է լինի խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունների կազմակերպումը, որի համար պետք է համախմբվեն շարժմանը սատարող բոլոր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները եւ ներգրավվեն ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍում: Սա կնպաստի ժողովրդավարական դպրոցի վերելքին, եւ մենք կդառնանք քաղաքակիրթ աշխարհին արժանի գործընկեր: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՎրաստան. դինամիկ զարգացող երկիրՀարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում... ՔաղաքականՊաշտպանը պաշտպանի կարիք է զգում«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»... ԱշխարհԴիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներինԵրեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |