|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հորդոր առողջ տարրերին12:34 Yerevan | 8:34 GMT | Saturday 10 May 2008 «Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն երեկ համագումար էր հրավիրել, որի ընթացքում ընթերցվեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ուղերձը, ով տեւական ժամանակ է` ընդհատակում է: Հայրապետյանը իր հիացմունքը հայտնեց հ/կ-ի երիտասարդների նկատմամբ` հորդորելով չծուլանալ պայքարի ճանապարհին: Հ/կ-ն հավանություն տվեց Համաժողովրդական Շարժումը Հայ Ազգային Կոնգրես վերակազմավորելու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին: «Հայ Ազգային Կոնգրեսը մի գործընթաց է, որը մեզ բերելու է ազատ, քաղաքացիական հասարակության կայացման, իրավական պետության ստեղծման: Լեւոն Տեր-Պետրոսյանին մենք համարում ենք մեկը, ում միջոցով ու գլխավորությամբ մենք հասնելու ենք հաղթանակի. հաղթանակ, որն անխուսափելի է: Որպես պահպանողականներ, մեր կանոնադրության դրույթներից ու նպատակներից ելնելով` հայ պետականություն, ազատություն, ազատ քաղաքացի, ազատ ինքնադրսեւորվելու իրավունք, մենք պետք է լինենք Հայ Ազգային Կոնգրեսում», - ասաց հ/կ-ի համանախագահ Տիգրան Խաչատրյանը: Հ/կ-ի մեկ այլ համանախագահ` Վահագն Նազարյանն ասաց, որ այժմ ամենաառօրեական խնդիրն է ՀԱԿ ձեւավորումը եւ ակտիվ ու շարունակական պայքարը` մինչեւ ազատ, անկախ Հայաստանի կայացումը: Տիգրանն առաջարկեց նաեւ չընկճվել «իշխանությունների կողմից իրականացվող կագեբեաստանյան ոճի ռեպրեսիվ գործելաոճի առջեւ»: «Ես կոչ եմ անում չվախենալ եւ շարունակել պայքարը, քանի որ նույնիսկ խորհրդային յոթանասունամյա պետությունը խարխլվեց, կագեբեական մեթոդներով իշխանությունը պահելը, ինչպես կյանքն է ցույց տալիս, երկար չի տեւում», - ասաց Վահագնը: Հ/կ-ն երեկ նաեւ բանաձեւ ընդունեց, որում մասնավորապես ասվում է. ««Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն այս փուլում իրապես ազատ նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր առաջ անցկացումը գերագույն նպատակ հետապնդող Կոնգրեսի մասն է հռչակում իրեն: Հորդորում ենք երկրի առողջ տարրերին վարվել նույն կերպ»: Հ.Մ. |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՎրաստան. դինամիկ զարգացող երկիրՀարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում... ՔաղաքականՊաշտպանը պաշտպանի կարիք է զգում«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»... ԱշխարհԴիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներինԵրեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |