|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Բանտարկյալը փախուստի հակում ունի»11:57 Yerevan | 7:57 GMT | Saturday 10 May 2008Գագիկ Աբգարյան Քրեակատարողական հիմնարկները ի սկզբանե նպատակ են հետապնդել ոչ միայն հանցագործություն կատարած անձանց հասարակությունից մեկուսացնելու, այլ նաեւ որոշակի դաստիարակչական աշխատանքների միջոցով նրանց հասարակություն վերադարձնելու: Ասածիս ապացույցը զարգացած երկրներում բանտային պայմաններն են: Բանտերը հաճախ շատ ավելի լավ պայմաններ են ունենում, քան ձերբակալվածներից շատերի կացարանները: Այս մոտեցումը խիստ շահավետ է պետության համար, քանի որ պետությունը շատ ավելի շահում է ազատ, աշխատող, արտադրող քաղաքացի ունենալով, քան բանտարկյալ պահելով` ինչքան էլ ձգտի նվազագույնի հասցնել նրանց վրա կատարվող ծախսը ու հնարավորության դեպքում աշխատի ավելի շուտ ազատ արձակել նրանց: Այս տեսանկյունից հետաքրքիր է Վաչագան Գապոյանի դեպքը, ով պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նրան 2003թ.-ին ազատազրկման են դատապարտել 10-տարի ժամանակով: 2005թ.-ին հենց այդտեղ նա ինֆարկտ է տարել: Մեր ձեռքի տակ է «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անհետաձգելի սրտաբանության» բաժանմունքի կողմից 26.08.05թ.-ին Գապոյանին տված ախտորոշման թերթիկը` էպիկրիզը: Համաձայն բժշկական հետազոտության` հիվանդի մոտ առկա է «սրտի թաղանթի բորբոքում, թոքաբորբ, սուր պարապրոկցիտ (աղիների ճարպաբջջանքի թարախային բորբոքում), որի պատճառով կատարվել է վիրահատական միջամտություն»: Սրտի էխոկարդիոգրաֆիայի միջոցով պարզել են, որ Գապոյանի մոտ առկա է «ամբողջ ձախ փորոքի խոռոչի սիմետրիկ լայնացում, ակինեզիա (սրտի կծկվողականության անկում), միջնապատի, կողմնային պատի, միջնապատի հիպոկինեզ եւ բազալ հատվածի գագաթի անեւրիզմա (սա այն դեպքն է, երբ մկանային շերտը վերածվում է բարակ հյուսվածքի, արտափքվում է եւ կծկումների բացակայության պատճառով արյուն է հավաքվում փքվածքում(, սրտի կծողականությունը (ֆրակցիա վիբրոսա) 37-38 տոկոս»: Շարունակելով թվարկումը` փաստաթղթում ասվում է, որ հիվանդի լյարդը մեծացած է 3.5 սմ-ով, ֆունկցիան փոփոխված է, հեմոգլոբինի տոկոսը ցածր է, էրիթրոցիտները քիչ են (արյան սպիտակ գնդիկները) եւ այլն: Վիճակի նկարագրությունից հետո տեղեկանքում գրված է ախտորոշումը. «Սրտի իշեմիկ հիվանդություն, առաջնային տարածված ինֆարկտ, ձախ փորոքի միոկարդիտ, սուր բլոկադա եւ կանգային փոքաբորբ»: Բժշկական փաստաթղթում խոսվում է նաեւ խոցային հիվանդությունից առաջացած ներքին արյունահոսության մասին: Ուզած մասնագետ` կարդալով այս տեղեկանքը կվկայի, որ այս հիվանդի վիճակը ծանր է եւ ինչքան էլ ասեն, թե ինֆարկտ ստանալուց հետո անցել է երեք տարի, այնուամենայնիվ փաստ է, որ դատապարտյալների հիվանդանոցը եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն նրան բուժելու լավագույն վայրը չեն: Ապրիլի 3-ին Գապոյանը, ունենալով բուժմասի բժիշկների եզրակացությունները, դիմել է ՔԿՀ-ի ղեկավարությանը վաղաժամկետ ազատման համար, սակայն նրան մերժել են` պատճառաբանելով, որ ինքը «փախուստի հակում ունի»: Դժվար է ասել, թե բանտարկյալի կողմից փախուստի նկատմամբ հակում ունենալը ինչպե՞ս որոշեցին, երբ նրա գործում փախուստի փորձ չկա, եթե լիներ` խոսք կգնար ոչ թե վաղաժամկետ ազատելու, այլ պատժաչափին նոր պատիժ ավելացնելու մասին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՎրաստան. դինամիկ զարգացող երկիրՀարեւան Վրաստանում ծավալվող իրադարձությունները արժանի են շարունակաբար ուշադրության կենտրոնում... ՔաղաքականՊաշտպանը պաշտպանի կարիք է զգում«Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Պաշտպանի դիմումի հիման վրա...»... ԱշխարհԴիպլոմներ-«բրենդ»` բուհի շրջանավարտներինԵրեկ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2007-2008թթ. ուստարվա ուսանողները ստացան այն փաստաթուղթը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |