“Zhamanak” Armenian-American Political Daily

Եվ նորից գների մասին

12:19 Yerevan | 8:19 GMT | Thursday 27 March 2008

Գ.Ա.

Վերջին թանկացումների պատճառները պարզաբանելու համար, ինչպես հայտնի է` վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սպառողական շուկայում իրականացնում է առաջին անհրաժեշտության վեց ապրանքատեսակների մոնիտորինգ:

Ինչպես ասվել է պաշտոնական հաղորդագրությունում` «մոնիտորինգի նպատակն է շուկաների եւ դրանց մասնակիցների ուսումնասիրության արդյունքում տալ հանրային քաղաքականության առաջարկներ շուկաներում արդար գնագոյացումը երաշխավորելու համար»:

Երեկ առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարությունում տեղի ունեցավ հիշյալ աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցում էին նաեւ լրագրողները: Մոնիտորինգն անցկացվել է յոթ խոշոր խանութներում եւ մեծածախ առեւտրի վայրերում վեց տեսակ սննդամթերքների վերաբերյալ: Նախ հրապարակվեց կարագ, ձեթ, հացահատիկ եւ շաքարավազ ապրանքատեսակների 2007-ի փետրվար եւ 08-ի փետրվար Հայաստան-միջազգային գներ հարաբերակցության ուսումնասիրության արդյունքը, համաձայն որի նշված ապրանքատեսակների դեպքերում առկա է գնաճ, միայն շաքարավազի դեպքում է տեղի ունեցել գնի նվազում: Ապրանքատեսակների գների փոփոխությունների համեմատական վերլուծության գրաֆիկից պարզվում է, որ նշված ապրանքատեսակների միջազգային գները 2006թ.-ի համեմատ զգալիորեն աճել են, ինչին համամասնորեն արձագանքել է հայկական շուկան: Որոշ դեպքերում, նույնիսկ, միջազգայինը առաջանցիկ է: Ձեթի գինը, օրինակ, միջազգայինում աճել է 180 տոկոսով, իսկ Հայաստանում աճը եղել է ընդամենը 140 տոկոս: Կարագինը աճել է համապատասխանաբար 128 եւ 120, հացահատիկը եւս նման տենդենց է ունեցել, իսկ շաքարավազի գինը երկու դեպքում էլ նվազել է, չհաշված վերջին երկու ամիսը, երբ միջազգայինում գները աճել են, իսկ Հայաստանում մնացել նույնը: Աշխատանքային խումբը պարզել է, որ ապրանքների գների աճը պայմանավորված է կլիմայի ջերմաստիճանի բարձրացմամբ, որի պատճառով բերքատվությունն ընկնում է եւ նավթի միջազգային գների աճով, որի դեպքում թանկանում են բոլոր ապրանքները: Բացի այս գործոններից, գների աճի վրա ազդում են ես երկու գործոն` երկրագնդի բնակչության աճը եւ կենսավառելիք ստանալու համար օգտագործվող սննդամթերքը` հացահատիկ, եգիպտացորեն, ցորեն եւ այլն:

Ընթերցողին թվերով ու տոկոսներով չճնշելու համար հակիրճ ասենք, որ ինը խանութներում անցկացրած մոնիտորինգի արդյունքում աշխատանքային խումբը պարզել է, որ դեկտեմբերի համեմատ 0.4-ից 25.4 տոկոսով թանկացել է 22 անուն ապրանք, իսկ ութ անուն ապրանք էժանացել է 1.8-6.3 տոկոսով: Իսկ փետրվարի համեմատ արձանագրել է հետեւյալ պատկերը. հացի գինը աճել է 29.6, ալյուրի գինը` 9.7, բրնձի (կլորավուն)` 29.6, ձեթի որոշ տեսակների` 5.8, կարագի որոշ տեսակների` 2.1, շաքարավազի` 5.9 տոկոսով:

Արձանագրվել ձեթի որոշ տեսակների գնի նվազում` 6.5 տոկոսով, կարագի` 3.0 տոկոսով, 15.0 տոկոսով էժանացել է նաեւ երկարավուն բրինձը:

Այս բոլոր թվերից ու տոկոսներից բացի, մեզ հետաքրքրում է մի փաստ` միջգերատեսչական աշխատանքային խումբը պնդում է, որ Հայաստանում գներն աճել են միջազգային գներին համահունչ, դեռ մի բան էլ պակաս տեմպերով` ի հաշիվ դրամի արժեւորման: Սակայն ընդամենը մի քանի ամիս առաջ, Տնտեսական մրցակցության հանձնաժողովը պնդում էր, որ Եվրոպայում, օրինակ, կարագի գինը աճել է ընդամենը 17 տոկոսով, իսկ մեր խանութներում` անհամեմատ ավելի: Հետո հանձնաժողովը մի շարք ընկերությունների տուգանեց հակամրցակցային համաձայնության գալու համար: Տեսնես ո՞վ է խաբում. հանձնաժողո՞վը, թե՞ աշխատանքային խումբը: Մեր իշխանավորներին ճանաչելով` կարելի է պնդել, որ երկուսն էլ խաբում են:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.