“Zhamanak” Armenian-American Political Daily

Բլատերն ու Պլատինին Երեւանում են

17:51 Yerevan | 13:51 GMT | Wednesday 17 October 2007

Հայաստան են ժամանել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Նրանք եկել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով: Նրանց ընդունել են եւ Ռ.Քոչարյանը, եւ Ս.Սարգսյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք հայտարարել են, թե ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը այսուհետ ոչ Եվրոպայի, ոչ էլ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում չհայտնվեն նույն խմբում: «ՈւԵՖԱ-ն սխալ էր գործել իրար հետ ոչ լավ հարաբերություն ունեցող երկու երկրներին նույն խմբի մեջ տեղավորելով: Շատ հեշտ կլիներ, որ գործկոմը կայացներ որոշում, եւ նրանք ներկայանային տարբեր խմբերում: Գործկոմը տարածաշրջանի փորձագետներին դիմեց, որպեսզի մեզ ներկայացնեն իրավիճակը, եւ նրանք էլ առաջարկեցին չիրականացնել այդ խաղերը»` ՈւԵՖԱ-ի որոշումը մեկնաբանեց Միշել Պլատինին: ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահները հաստատեցին, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կողմ է եղել, որ հանդիպումները կայանան եւ չեզոք դաշտում, եւ սեփական: «Մեր երկրի իշխանությունները եւ ես տվել էինք ֆուտբոլիստների անվտանգության բոլոր երաշխիքները»` ասել է Հայրապետյանը:

Արխիվ
Վերլուծական

Օլիմպիադան մեզ վրա թանկ կնստի

Շատերն են հիասթափվել Ս.Սարգսյանի նախագահական ուղերձից, որը պետք է որ դառնար անցյալ շաբաթվա կարեւոր...

Քաղաքական

Տեր-Պետրոսյանն իր մասնակցությամբ բացառիկ է դարձնում ցանկացած միջոցառում

«Տեղի ունեցածն ընդամենը նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձն ընդամենը բարի մտադրությունների մի ամբողջ...

Աշխարհ

Լեգիտիմության պակաս են փորձում լրացնել

IWPR-ի` Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը եւ Կովկասյան ինստիտուտը երեկ քննարկում էին...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.