|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Անուշադրության կենտրոն»18:57 Yerevan | 14:57 GMT | Sunday 7 February 2010 Հայաստանի իշխանությունը լավ է յուրացրել կեսարյան «հաց կամ տեսարաններ ժողովրդին» բանաձեւը ու այն պարբերաբար գործի է դնում, երբ անհրաժեշտ է լինում զբաղեցնել հասարակությանն այլեւայլ կարեւոր խնդիրներից: Թերեւս այդ շրջանակում էլ իշխանությունը նախաձեռնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական պատվիրակություններից դուրս մղելու գործընթացը: Չնայած «Ժառանգության» պատվիրակների մեծ ծավալի անձնվեր աշխատանքին այդ կառույցներում` հօգուտ Հայաստանում օրինականության եւ ժողովրդավարության, այնուհանդերձ չափազանցություն կլինի ասել, որ այդ աշխատանքը Հայաստանի իշխանության համար մեծ գլխացավանք էր ու ստեղծել էր լուրջ վտանգ: Ավելին` այդ աշխատանքի առկայությունն իշխանության համար հիանալի հիմք էր ասելու աշխարհին, թե տեսեք, որ Հայաստանում կա ժողովրդավարություն եւ ընդդիմության ներկայացուցիչները միջազգային կառույցներում անարգել քննադատում են Հայաստանի իշխանությանը: Իրականում իշխանությունը միջազգային կառույցների հետ հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցերում այնպիսի ամուր գործարքների մեջ է, որ ժողովրդավարության հարցերում մի «Ժառանգությունը» նրան վնասել չի կարող: Ու այդ հանգամանքն էլ իշխանությանը լիակատար ազատություն է տվել ներկայիս թամաշան առաջացնելու հարցում: Հասարակությունը երկարուձիգ կքննարկի, թե ինչու, ինչպես, ինչի համար, ում հրամանով են գրոհ սկսել «Ժառանգության» դեմ: Ու այդ մանր-մունր գրոհների, այլ լոկալ հարձակումների մեջ կկորի ամենամեծ, տոտալ գրոհը, որ իշխանությունն իրականացնում է սեփական հասարակության դեմ տարիներ շարունակ: Տարիներ առաջ հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում կար հաղորդաշար, որը կոչվում էր «Անուշադրության կենտրոն»: Հաղորդաշարն ինքնին ստանդարտ ու անհետաքրքիր զրույց էր հյուրերի հետ, բայց վերնագիրը, թերեւս, առավել քան արդիական է այժմ: Հայաստանի իշխանությունը վարում է այդպիսի «անուշադրության կենտրոնների» ստեղծման քաղաքականություն, երբ խնդիրը կարծես թե ընդհանուր է, հասարակական է, համակարգային է, բայց գտնվում է անուշադրության կենտրոնում, քանի որ պարբերաբար, պերմանենտ տեղափոխություններով, ուշադրության կենտրոնում են հայտնվում խնդրի մեջ ներգրավված առանձին սուբյեկտները` համընդհանուր խնդիրը անընդհատ պահելով լոկալ թամաշաների տիրույթում: Այդպիսով, իշխանությունը լուծում է հանրային էներգիան փոշիացնելու մի կարեւոր հարց: Բանն այն է, որ այդպես, ընդհանուրի կարեւոր եւ լրջագույն խնդիրը միշտ գտնվում է առանձին ընկալումների հարթության վրա, ու հանրությունը այդ ընդհանուր խնդիրը երբեք չի համարում իրենը, իր գործը, այլ միշտ ընկալում է իբրեւ «Ժառանգության», մյուսի, երրորդի, չորրորդի խնդիր: Բայց երբեք ոչ ընդհանուրի: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՄի ուրվական է շրջում ՀայաստանումԴատելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից, որ արձանագրվում են իշխանության ներսում, կարելի է ասել, որ... ՔաղաքականDe Jure-ի եւ De Facto-ի արանքումԵրբ Հայաստանում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից de jure անցնում էր Սերժ Սարգսյանին, կադրային փոփոխությունները, որ... ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |