|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երիտասարդներն ընդդեմ ռազմաոստիկանական ռեժիմի16:28 Yerevan | 12:28 GMT | Thursday 20 August 2009 Երեկ, ուղիղ ժամը 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնի առաջ էին հավաքվել մի խումբ երիտասարդներ` «Ոչ բռնությանը», «Մենք բոլորս Մարիամ ենք, մենք բոլորս ազնիվ ենք» պաստառներով` պահանջելով դադարեցնել SOS Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ քրեական հետապնդումը: Վկայից մեղադրյալի կարգավիճակում հայտնված Մարիամ Սուխուդյանը երեկ մոտ երկուսուկես ժամ, բերանը ժապավենով կապած անցկացրել է ՀՀ ոստիկանության Ք վարչության Էրեբունու քննչական բաժնում եւ հրաժարվել ցուցմունք տալ: «Դա բողոքի ակցիա էր: Ես հրաժարվել եմ ցուցմունք տալ, քանի որ չեմ վստահում ոստիկանությանը», - երեկ լրագրողներին ասել է ակտիվիստը: Մարիամ Սուխուդյանը այն երիտասարդներից է, ովքեր անցյալ տարի ահազանգել էին Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում տիրող վիճակի մասին` աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, վատ սնունդ, եւ այլն: Երիտասարդների ահազանգի արդյունքում գործ է հարուցվել Մարիամ Սուխուդյանի դեմ: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր է ստացել որպես մեղադրյալ օգոստոսի 15-ին ցուցմունք տալու հրավերով` ըստ քրօր-ի 135 հոդվածի 1-ին մասի մեղադրանքի՝ զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին նրան հայտնել են, որ նա մեղադրվում մեկ այլ, ավելի խիստ հոդվածով՝ 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով եւ նախատեսում է ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով: ործը հարուցվել է Հանրայինի «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին: Տեղի ունեցածի առթիվ սեփական վարկածն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որի համաձայն` Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի սաները «կտրականապես հերքել են Լ.Ավագյանի կողմից իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը, իսկ Դ.Ամիրխանյանը նշել է նաեւ, որ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել է կրթահամալիրում բարեգործական աշխատանքներ իրականացնող Մարիամ Սուխուդյանի խնդրանքով: Նա նաեւ հայտնել է, որ 2008թ. հուլիսին Մ.Սուխուդյանը եւ մյուսները այցելել են իր բնակարան, որտեղ Մ.Սուխուդյանն իրեն ուղղորդելով եւ հարցերի պատասխանները նախապես սովորեցնելով` տեսանյութ է պատրաստել»: Ի պաշտպանություն Մարիան Սուխուդյանի` երեկ հայտարարությամբ հանդես են եկել մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ` պահանջելով անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ, պատժել նրա դեմ քրեական գործ հարուցած մեղավորներին, եւ դիմում են միջազգային կազմակերպություններին` խնդրանքով աջակցություն ցուցաբերել իրենց պահանջներին եւ ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ: «Լրագրողների եւ իրավապաշտպանների ձերբակալությունները, ծեծը եւ դատական հաշվեհարդարը, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները եւ ծեծի ենթարկելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից: Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության եւս մեկ վառ դրսեւորում է այլակարծության նկատմամբ», - կատարվածի առթիվ իրենց գնահատականն են ներկայացնում իրավապաշտպանները: Մ.Խ. |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՄի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն... ՔաղաքականՄնաց իր արձանը բացիՎերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է... ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |